ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Լույս է տեսել «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը

Մարտի 23, 2021
Մշակութային լուրեր

Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` տպագրվել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը՝ «Արցախի ժողովրդագիտությունը. Ազգագրություն»՝ աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի: Հատորում ընդգրկված են Արցախի ազգագրությանը վերաբերող հետխորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունները:

«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարն ընդգրկում է Արցախի ժողովրդագիտության երեք…

Համագործակցության հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի ու «Էդիտ պրինտ» հրատարակչության միջև

Մարտի 23, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Էդիտ պրինտ» հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Համագործակցությունն ուղղված է Հայաստանի ու սփյուռքի ուսուցիչների մանկավարժական որակների բարելավմանը և մասնագիտական որակավորման շարունակական բարձրացմանը:

Ջանքերի միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է…

Նախարար Վահրամ Դումանյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2020 թվականի կատարողականը

Մարտի 23, 2021
Պաշտոնական

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Կրթություն և գիտություն

2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ընդգրկում…

«Programa Sur» թարգմանությունների ծրագիր. 2021 թ․ հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է

Մարտի 23, 2021
Մշակութային լուրեր

Մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2021 թվականի փուլը: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակվեն մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը:

«Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa…

Մշտադիտարկման այցեր Գեղարքունիքի մարզի երեք նախակրթարաններ

Մարտի 23, 2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2017 թթ.-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ:…

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Մարտի 23, 2021
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում ԱԺ-ում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ բուհերի…

ՖԻՄԱ տղամարդկանց և ԽՄՕՄՄ կանանց թիմերը՝ Հայաստանի գավաթակիրներ

Մարտի 23, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում մարտի 19-21-ը կայացել է Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է տղամարդկանց և կանանց 4-ական թիմ:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին՝ «Վանին», «Ավանին» և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԲՊՀ)…

«Դասավանդում եմ Հայաստան». խորհրդակցություն Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համար

Մարտի 22, 2021

Մարտի 20-21-ը կայացել է Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համառուսական 3-րդ խորհրդակցությունը՝ «Դասավանդում եմ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին Կրասնոդարում խորհրդակցության մեկնարկի առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք և կարևորել նախաձեռնությունը երկխոսության միջոցով աշխարհասփյուռ հայության…

Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը

Մարտի 22, 2021
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 21-ին կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը։ Քիմիական գիտելիքների թեժ ու լարված պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող «Օլիմպուս» թիմը: Մրցաշարին մասնակցում էին հայաստանյան բուհերը ներկայացնող թիմեր, որոնք ցանկանում էին զարգացնել վերլուծելու, բանավիճելու և քիմիական հարցերի շուրջ պատասխաններ փնտրելու իրենց կարողությունները: 

Բարձրագույն կրթության ոլորտում…

ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ

Մարտի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Մարտի 4-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում առցանց հանդիպում ունեցան ՀՀ տեսչական կրթության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, ծրագրի համակարգող Տաթև…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդումը տարրական դպրոցում/ՈՒՀԴ/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…