ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկել է Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

Ապրիլի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող:

Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների (http://chess-results.com/tnr557233.aspx?lan=1), և՛ աղջիկների (http://chess-results.com/tnr557232.aspx?lan=1) պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի…

Մասնագիտական կողմնորոշման հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Ապրիլի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի…

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

Ապրիլի 22, 2021
Պաշտոնական

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում…

«Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին». կստեղծվեն 2 նոր արգելոցներ

Ապրիլի 22, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության…

«Չգիտեմ՝ ուրա՞խ եմ, թե՞ տխուր. ինչո՞ւ, որովհետև 80 տարեկան եմ». այսօր Ռոբերտ Էլիբեկյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ապրիլի 21, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է. այսօր լրացավ Վարպետի 80-ամյակը:

Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին:

Շնորհավորելով 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նրան է փոխանցել նախարար Վահրամ…

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

Ապրիլի 21, 2021
Սպորտային լուրեր

Ապրիլի 19-ից Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցում է 37 երկրի շուրջ 450 ըմբիշ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն ավարտել է ելույթները՝ նվաճելով 1 բրոնզե մեդալ: 70 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:3 հաշվով հաղթելով Միխայիլ Սավային…

Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

Ապրիլի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական…

Շարունակվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի աշխատակազմի համալրումը

Ապրիլի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն աշխատակազմի համալրման նպատակով շարունակում է թափուր հաստիքների մրցույթների կազմակերպումը: Մասնավորապես ապրիլի 21-ին մրցույթներ են հայտարարվել հիմնադրամի Կրթության բովանդակության մշակման վարչության պետի, Գնահատման մշակման և զարգացման բաժնի 3 մասնագետների, գնումների 1 մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու վերաբերյալ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն…

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Ապրիլի 21, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ…

Համագործակցության հուշագիր. հայկական կինոարվեստի և կերպարվեստի բացառիկ նմուշները կներկայացվեն նորովի

Ապրիլի 21, 2021
Մշակութային լուրեր

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)