ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դասընթացներ՝ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ

Հոկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կրթության համակարգում ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության կարագավորումներն արդյունավետ ներդնելու, ուսուցում իրականացնողների ուսումնամեթոդական հմտությունները կատարելագործելու և զարգացնելու նպատակով Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նախաձեռնել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկման դասընթացների շարք և ոչ ֆորմալ կրթության համակարգի մեթոդական թիմերի մասնագիտական ուսուցում (վերապատրաստում)։

Մասնագիտական ուսուցումն անցկացվելու է մոդուլային ուսումնառության ծրագրի…

Կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում

Հոկտեմբերի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի…

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 9, 2024
Դպրոցական անցուդարձ

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ավանդական գրադարանը չի կորցրել իր հմայքը, գիրքն իր գրավչությունը, գրադարանավարն իր պահանջվածությունը`որպես միջնորդ ընթերցողի և գրքի միջև։

Գրադարանավարը գրքի, գիտելիքի իմացության տարածողն է։Մեր դպրոցում հարմարավետ են արտադասարանային ընթերցանության պայմանները, ջերմիկ է գրադարանի մթնոլորտը և դրան նպաստում է սիրված , երկարամյա գրադարանավար Գայանե Հարությունյանը։Նա օգնում, օժանդակում է սովորողներին…

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

Հոկտեմբերի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում…

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 8, 2024
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն նշել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների…

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Հոկտեմբերի 8, 2024
Մշակութային լուրեր

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։

Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից…

«Ուսանողական սպորտը լավ ազդակ է ներկայանալու, մասնակցելու ստուգատեսների, արձանագրելու հաջողություններ». Կարեն Գիլոյան

Հոկտեմբերի 8, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողովին և ղեկավար կազմի ընտրությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը և գլխավոր քարտուղար Մատյաշ Պեչովնիկը, ՀՀ բուհերի, մարզական ֆեդերացիաների և համալսարանական…

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Հոկտեմբերի 8, 2024
Մշակութային լուրեր

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով:

Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:…

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը

Հոկտեմբերի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Հոկտեմբերի 8, 2024
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: