Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցի հոգեբան Նարինե Մուրադյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից է: Մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում ուսուցչի հեղինակության բարձրացմանը, իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
…Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարտի 1-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանը բարձր մակարդակով կազմակերպել ու անցկացրել է պատերազմի սպառնալիք «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարում և տուժածներին բուժօգնության ցուցաբերում:
Մանրակրկիտ մշակված պլանի համաձայն կատարվել են նախնական աշխատանքներ, կապված` անձնակազմի հաճախումների, բացակաների ցուցակների, պարապմունքների անցկացման, միջոցառման…
Փետրվարի 15-28-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ առաջնությունը, որին մասնակցել է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր:
Ուժեղագույնների պայքարում չեմպիոն է դարձել Հովհաննես Գաբուզյանը, ով առաջնության սկզբից ստանձնել է առաջատարի դերը և վստահորեն պահպանել այն: Սա նրա երկրորդ չեմպիոնությունն է 2017 թվականից հետո: Վերջին տուրում…
ՀՀ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը:
Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում` տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի…
Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 30 երկրների շուրջ 220 բռնցքամարտիկներ: Եվրոպական բռնցքամարտի ամենահին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե, 3 բրոնզե:
91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը հիանալի ելույթներ է ունեցել. նա 3 տպավորիչ հաղթանակ է…
Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է,…
Քերամի քաղաքապետարանը՝ Իրանում ՅՈՒՆԵԿՍՕ-ի տարածաշրջանային գրասենյակի, Երեխաների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի, Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ նախատեսում է կազմակերպել մանկապատանեկան նկարչության համաշխարհային փառատոն:
Փառատոնի առաջին շրջափուլի այս տարվա թեման է «Կյանքի շրջակա միջավայրը՝ տնից մինչև գալակտիկա, այն ամենը, ինչ հետաքրքիր է երեխաներին»: Փառատոնին կարող են մասնակցել…
Լրամշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը
Պետական գերատեսչությունների, ինչպես նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդական ոլորտի աշխատողներն ու փորձագետները Աղվերանում երկօրյա աշխատաժողովի շրջանակում հավաքվել են քննարկելու և լրամշակելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը։
Նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են դեռ անցած տարի։ Համավարակով…
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը: 10 շախմատիստուհիների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Սուսաննա Գաբոյանը: Վերջին՝ 9-րդ տուրում նա հաղթանակ է տարել Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ՝ 6,5 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Նորընծա չեմպիոնը համալրել է Հայաստանի կանանց հավաքականի կազմը: Նշենք, որ Սուսաննա Գաբոյանի…