ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հիմնական նորամուծությունները (մաս 2)

Փետրվարի 26, 2021
Պաշտոնական

Ներկայացնում ենք Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ

Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Հատկապես վերջինի առկայությունը լրջորեն ազդում է կրթության որակի և ուսումնառության վերջնարդյունքների արժանահավատության վրա։

Օրենքի…

Շախմատը ոգեշնչման աղբյուր

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Ուրախալի փաստ. աշակերտները սիրում են շախմատ առարկան և ազատ ժամերին մեծ ոգևորությամբ զբաղվում են այդ խաղով: Շախմատն արդար խաղ է, հնարավորություն է տալիս որոշումներ կայացնել, գնահատել իրավիճակը, և հենց դրանով էլ արդարացվում է սերը դրա նկատմամբ: Այսօր, փետրվարի 25-ին, Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը Կապանի N5 հիմնական դպրոցի շախմատասերները դիտարկեցին իրենց…

Գիրքը ամենալավ բարեկամն է

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Եվ բնավ էլ պատահական չէ ,որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:

Ամենայն հայոց հանճարի ծննդյան օրը հիրավի տոն է մեզ համար,ինչի մասին փաստում է՝ նրան նվիրված անկյունը և կենդանի ուժ ստացած Թումանյանը ։

Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն…

Հայոց լեզուն հազարագանձ

Փետրվարի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց «Հայոց լեզուն հազարագանձ» խորագրով միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան։

Միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։

Այսօր ևս առիթ է վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն…

Թատերահամերգային կազմակերպությունների տարածքներում ծառայությունների մատուցման կարգ

Փետրվարի 26, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը:
Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում, ինչ տեսակի ծառայությունների մատուցման նպատակով կարող են իրենց դահլիճները և…

Արդյունքները գոհացնող են. հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության մրցանակակիրները

Փետրվարի 26, 2021
Սպորտային լուրեր

Փետրվարի 23-25-ն Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել է 41 մարզիկ-մարզուհի (22 տղա, 19 աղջիկ): Առաջնություններն ընթացել են առանց տարիքային սահմանափակման. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս մասնակցել են՝ հանդես գալով մեծահասակների ծրագրով:

Հայաստանի սպորտային մարմնամարզության…

Կրթության և արվեստի ոլորտների վերաբերյալ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ի և Բրիտանական խորհրդի միջև

Փետրվարի 26, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Համագործակցության նպատակն է համակարգել Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող…

Տարվա լավագույն մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով

Փետրվարի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ…

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 26, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Համերգի ընթացքում կհնչեն ամենասիրված և…

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 25, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ…