ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Օղակների արքան»՝ Ալբերտ Ազարյանը, բոլորեց ծննդյան 92-ամյակը

Փետրվարի 11, 2021
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար…

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում:

Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում:…

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը խորհրդարանում նախօրեին ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախապատմությունը, նպատակներն ու խնդիրները, հիմնական…

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգ-շնորհանդեսը՝ նոր գործիքներով

Փետրվարի 11, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես: Համերգի ընթացքում առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված «Yamaha» ընկերության երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր…

Հարստացնելով զինվորի գրադարանը․ Գրքահավաք՝ վերականգնողական կենտրոններում բուժվող զինվորների համար

Փետրվարի 11, 2021
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Ամեն տարի գիրք նվիրելու օրը տոնում ենք, նվիրում հոգևոր գրականություն։ Այս տարի մեր միավորման անդամ երիտասարդներն առաջարկեցին գրքահավաք իրականացնել, գրքերն էլ փոխանցել վերականգնողական կենտրոններում բուժում ստացող մեր զինվորներին,- «Միասին հարստացնենք զինվորի գրադարանը» նախաձեռնության մասին Erit.am-ին է պատմում Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը։

Հետբուհական կրթական ծրագիր Հայաստանում և Ղրղզստանում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Փետրվարի 11, 2021
Միջազգային լուրեր

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:

Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի…

Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը

Փետրվարի 11, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց…

«Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․ դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ

Փետրվարի 11, 2021
ՏՀՏ նորություններ

Կորոնավիրուսի համավարակը փոխեց աշխարհը։ Հասցված տնտեսական վնասները դեռ հաշվում են, փոխված բիզնես միջավայրն՝ ուսումնասիրում, իսկ մարդիկ հարմարվում են առօրյա գործողությունները նոր ձևով անելուն։

Փոփոխությունների ակնհայտ բացասական հետևանքներից բացի՝ համավարակի ու հատկապես խիստ կարանտինի շրջանն աշխարհում ու Հայաստանում նաև նորը սովորելու առիթ դարձավ։


Վերագործարկվել է «Հայերն այսօր» լրատվական կայքը

Փետրվարի 10, 2021
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժինը վերագործարկել է «Հայերն այսօր» լրատվական կայքը, որի՝ այսօր կայացած շնորհանդեսին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և Սփյուռքի գործերի…

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ նիստի օրակարգում

Փետրվարի 10, 2021
Պաշտոնական

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նախ ներկայացրել է օրինագծի հիմնական նպատակները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)