ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կոնֆլիկտների կառավարման կրթությունն օրվա խնդրո առարկա

Փետրվարի 9, 2021
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 9-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դասղեկի ժամին աշակերտներին հաղորդվեցին կոնֆլիկտների կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ:

Զրուցաշարը նախաձեռնել է դպրոցի աշակերտայկան խորհուրդը, որը՝ նախապես պատրաստված նյութերով զինված անդամներին կցել է համապատասխան դասարանների՝ դասղեկի ժամերին երեխաների հետ անկաշկանդ հաղորդակցվել: Բանախոսներ Հ. Մեսրոպյանն ու դասղեկ Ա. Աղագուլյանն օրվա զրույցը…

Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Փետրվարի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնաբուժական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն…

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը, և հայ աստղագետների տապանատունը

Փետրվարի 8, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ.…

Լևոն Բաբուջյանը և Արփինե Գրիգորյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողներ

Փետրվարի 8, 2021
Սպորտային լուրեր

Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև:

Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում

Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը

Փետրվարի 8, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ…

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 8, 2021
Սպորտային լուրեր

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա:…

Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը

Փետրվարի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես…

Կամերային երաժշտության համերգ՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում

Փետրվարի 7, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ:

Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից:

Ելույթ կունենա «Խաչատրյան» տրիոն՝ հետևյալ կազմով. Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):

«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի

Փետրվարի 6, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը»…

Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 2-րդ փուլը

Փետրվարի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» կրթության բարելավման եռամյա ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվամբ։ Ծրագրի նպատակն է ԲՏՃՄ առարկաներն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)