ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

Հունվարի 16, 2021
Դպրոցական անցուդարձ Միջազգային լուրեր

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի…

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

Հունվարի 16, 2021
Մշակութային լուրեր

Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է):…

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Հունվարի 15, 2021
Մշակութային լուրեր

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ Այդ քայլով նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի…

ԿԳՄՍՆ-ում կայացել է գործակարգավարական խորհրդակցություն

Հունվարի 14, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:

Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի…

Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»

Հունվարի 14, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը:

Այն բաղկացած է հետևյալ խորագրերով 5 հաղորդումներից՝ «19-րդ դարի ալեքպոլյան աշուղական դպրոց», «Շիրակյան ժողովրդական երգեր», «Ազգայինը դասականում և դասականն ազգայինում», «Անդրկովկասյան մշակութային կենտրոնների նշանավոր հայ երաժիշտները», «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը»:

Ծրագրի նպատակն է հանրահռչակել…

Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիր ասպիրանտների համար

Հունվարի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրիի հայտերի ընդունելությունը:

Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Հունվարի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջոցառումներին» դրամաշնորհային ծրագրով Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ստեղծել է «Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ կրթական ծրագիրը, որը հիանալի նվեր է դպրոցականների համար:

Ցուցադրությունն այցելուների համար հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով նոր մեթոդների և մատուցումների միջոցով ներկայացվում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու իրականացրած…

Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Հունվարի 12, 2021
Մշակութային լուրեր

Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։

Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին:
Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից…

Ուժի մեջ է մտել հեռավոր մարզեր ուսուցիչների գործուղման նոր կարգը

Հունվարի 11, 2021
Պաշտոնական

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։

Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.

  • մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու…

Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Հունվարի 8, 2021
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջադրած գիտահետազոտական ծրագիրը, որը եզրափակիչ փուլում կգնահատի մասնագիտական հանձնաժողովը։ Այդ փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):


Ներկայացվող ծրագրերը պետք է…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)