ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել

Դեկտեմբերի 22, 2020
Մշակութային լուրեր

• Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները:
Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին:
Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի,…

Դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը

Դեկտեմբերի 22, 2020
Պաշտոնական

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ: Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ:

Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում…

Վազգեն Թևանյանը՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Դեկտեմբերի 21, 2020
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Գոռ Հովհաննիսյանը (Ուկրաինա) և ադրբեջանցի Հաջի Ալիևը, որը հրաժարվել է մասնակցել…

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն 10 տարեկան է

Դեկտեմբերի 19, 2020
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի 10-ամյա գործունեությանը նվիրված առցանց հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում ՀՀ և…

Գավառում բացվել է Թումո տուփ

Դեկտեմբերի 19, 2020
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ…

Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր, Արման Անդրեասյանը՝ բրոնզե

Դեկտեմբերի 18, 2020
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցումային 6-րդ օրը հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել. Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ բրոնզե:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան): 2019 թվականի Եվրոպայի…

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 18, 2020
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը:

Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է թատրոնների տնօրեններին

Դեկտեմբերի 17, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է:

Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ…

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

Դեկտեմբերի 17, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես նախատեսվում են «Երևանի պարարվեստի պետական քոլեջի»…

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց

Դեկտեմբերի 17, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) 2020 թվականի դեկտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը: Առցանց ցուցադրությունը կիրականացվի «Armenian National Music» մեդիա կազմակերպության կողմից։

«Նոր…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)