ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ֆիլհարմոնիկը վերսկսում է համերգային գործունեությունը

Դեկտեմբերի 10, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջև իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով:

Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» (մենակատար՝ Կիրիլ Սոլդատով, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

«Անհամբեր սպասում ենք այս համերգին, երբ համերգասրահը կրկին կլցվի…

100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին ու ամուսնուն

Դեկտեմբերի 10, 2020
Պաշտոնական

Պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն: Համաձայն ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման` ամբողջությամբ կփոխհատուցվի 2020 թ.-ի առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Ուսման վարձի փոխհատուցման նախագիծը ներկայացնելիս կրթության, գիտության, մշակույթի…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Դեկտեմբերի 10, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր…

Մոնսերատ Կաբալյեի վերջին ուխտագնացությունը. Ձայնասկավառակ՝ նվիրված Արցախին և Հայաստանին

Դեկտեմբերի 10, 2020
Մշակութային լուրեր

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին:

2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից:

Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում…

Մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Դեկտեմբերի 10, 2020
Պաշտոնական

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում անցկացվել է մամուլի ասուլիս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Սամվել Կարաբեկյանը մանրամասնել է, որ ասուլիսի նպատակն է վերջին օրերին մամուլում…

Նոր մարզագույք՝ Աշնակի դպրոցին

Դեկտեմբերի 10, 2020
Սպորտային լուրեր

Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների…

Կայացել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի նիստը

Դեկտեմբերի 9, 2020
Սպորտային լուրեր

Կայացել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի «Մարդու իրավունքները սպորտում» խորագրով 2-րդ նիստը:

Նիստին մասնակցել են ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

Դեկտեմբերի 9, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը:

Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի…

Հայագիտական մասնագիտություններին հատկացվել է ասպիրանտական 13 տեղ

Դեկտեմբերի 9, 2020

Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա անվճար ուսուցմամբ ծրագրում հայագիտական մասնագիտություններ չներառելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ընդունելության տեղերը բաշխելիս հայագիտական ոլորտի մասնագիտություններին հատկացվել է 13 տեղ, որից 11-ը առկա ուսուցմամբ, 2-ը՝ հեռակա: Առկա ուսուցմամբ մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 21 մայիսի 2020 թ. N 808…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Դեկտեմբերի 9, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը:…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)