ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայտնի են «Harmonium OnlinePlus» առաջին երաժշտական միջազգային մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 8, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:

Մրցույթին մասնակցել են 31 երկրների 102 երիտասարդ երաժիշտներ, Հայաստանից՝ 25 հոգի:

Հայ երիտասարդները ևս մեկ անգամ փայլել են երաժշտական միջազգային ասպարեզում՝ գրանցելով…

Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

Դեկտեմբերի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։

Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/,…

«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է հայկական 100 ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները

Դեկտեմբերի 7, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունն իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը Նկարիչների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և այն կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

«Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝…

Դեկտեմբերի 7․ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր

Դեկտեմբերի 7, 2020
Օրվա խորհուրդ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը (աղբյուր՝ Վիքիպեդիա)։

ՀՀ Ազգային ժողովի՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին 24.10.19 ՀՕ-191-Ն ընդունած օրենքով դեկտեմբերի յոթն ամրագրվել է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր. այն աշխատանքային է: 

Մինչ այդ գործող օրենքով դեկտեմբերի…

ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

Դեկտեմբերի 5, 2020
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ.…

Հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Դեկտեմբերի 5, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

- քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար…

Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը

Դեկտեմբերի 5, 2020
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը:

Արմատական փոփոխություններ` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

Դեկտեմբերի 3, 2020
Պաշտոնական

Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է միավորել նախկինում գործող երկու հիմնարար օրենքներ՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»…

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի պարտականությունները կատարողի հարցում

Դեկտեմբերի 3, 2020
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի…

Աջակցություն` պատերազմին մասնակցած ուսանողներին և մասնակիցների ուսանող զավակներին

Դեկտեմբերի 3, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու վերաբերյալ։ Մասնավորապես նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար։ Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)