ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Նոյեմբերի 28, 2020
ՏՀՏ նորություններ

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ.

  1. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից…

Սահմանվել են հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

Նոյեմբերի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։

Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 09:00-ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Նոյեմբերի 25, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝…

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Նոյեմբերի 24, 2020
Պաշտոնական

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։

  • Գեղարքունիքի մարզի Արտանիշի…

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նոյեմբերի 24, 2020
Միջազգային լուրեր

Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։

Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։…

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծերին

Նոյեմբերի 23, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծանուն վարպետներին: Նոյեմբերի 23-30-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում տեղի կունենան հատուկ ցուցադրություններ։
Ծրագիրը՝ ստորև

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

Նոյեմբերի 23, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ:

Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ…

ՀՖՀ-ն մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

Նոյեմբերի 23, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության…

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Նոյեմբերի 20, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեցկությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս…

Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները

Նոյեմբերի 20, 2020
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)