ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին:
Այս տարի փառատոնի օրերին հանդիսատեսի համար կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ալեքսեյ Շորի, Պաբլո Սարասատեի, Էռնեստ Շոսոնի անմահ ստեղծագործությունները:…
Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի…
Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի:
Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում…
Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով:
«Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը:
Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի…
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել է 40 երկրի շուրջ 800 շախմատիստ: Առաջնությունն անցկացվել է 8 ենթախմբով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանն ունեցել է 3 ներկայացուցիչ։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից հաշվարկ է ընթացել նաև…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։
Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի…
Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։
Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում․ առաջին դեպքում Մկրտչյանն անգերազանցելի է եղել 3:47.60 արդյունքով, երկրորդում՝ 8:12.02։ Հայաստանի երրորդ ոսկե մեդալը…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ:
1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի՝ կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու հիմնաքարային…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ