ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սեպտեմբերի 1, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների…

Մեկնարկել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը

Սեպտեմբերի 1, 2020
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 1-ից սկսվում է Գիտության կոմիտեի՝ մայիսին հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը:

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթն էապես տարբերվում էր նախորդ տարիներին հայտարարած ասպիրանտների մրցույթից։ Դիմել կարող էին մինչև 35 տարեկան առկա ուսուցման ասպիրանտները, երկրորդ և բարձր կուրսի…

30 տոկոսով բարձր աշխատավարձ և այլ հատուցումներ` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի գործուղվող ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ կընդունի

Օգոստոսի 31, 2020
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի նախագիծը։

Նախատեսվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական…

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում

Օգոստոսի 31, 2020
Սպորտային լուրեր

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող: Որպես կազմակերպիչ երկիր հանդես է եկել Ուզբեկստանը, որի Անկախության օրվան էլ նվիրված է եղել մրցաշարը: Zoom-ով անցկացված մրցաշարում Լալայանը լավագույնն է եղել երկամարտի 425 կգ արդյունքով. նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում իրեն է ենթարկել 230 կգ կշռող ծանրաձողը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Վերջինս 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար ԿՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:

Կրոսավազքի Հայաստանի առաջնություն և «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշար. հայտնի են մրցանակակիրները

Օգոստոսի 31, 2020
Սպորտային լուրեր

Տևական դադարից հետո Հայաստանում անցկացվել են աթլետիկայի մրցաշարեր. hանգստյան օրերին Վանաձորում կայացել են կրոսավազքի Հայաստանի առաջնությունը և «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը: Կրոսավազքի առաջնությունում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերում, մրցանակակիրներ են դարձել՝

2002 թ. և մեծ տարիքային խումբ

Վազք 3000մտղամարդիկ

1. Վանյա Սարգսյան - 9.07,5 (Գյումրի Սկ)
2. Արման Հակոբյան - 9.44,9 (Արցախ)
3. Ալեն Առստամյան - 11.01,5 (Արցախ)
3. Գևորգ Գաբրիելյան - 11.01,5 (Արցախ)

Վազք 2000մկանայք

  1. Անգելինա Ավագյան - 7.55,6 (Արցախ)
  2. Անժելիկա Հովհաննիսյան - 8.48,1 (Վանաձոր)
  3. Կարինե Շահրամանյան - 8.56,1 (Երևան ԱՕՄ)

2003-2004 թթծնվածներ

Վազք 2000մտղաներ

  1. Արման Ղամբարյան - 6.29,5 (Վանաձոր)
  2. Սոս Հարությունյան - 6.36,0 (Գյումրի Սկ)
  3. Սասուն Սարգսյան - 6.39,6 (Արցախ)

Վազք 1000մաղջիկներ

  1. Ալեքսանդրա Գալինսկի -…

Բացօթյա մենահամերգ` «Երգիր ինձ հետ» խորագրով

Օգոստոսի 29, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, oգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին «Gyumri Garden House»-ի բակում կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի «Երգիր ինձ հետ» խորագրով բացօթյա մենահամերգը, նվագակցող՝ Ելենա Վարդազարյան:

Համերգն իրականանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի շրջանակում:

Միջոցառման…

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 29, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Նախարարի տեղակալը, ողջունելով երիտասարդներին, տեղեկացրել է, որ նախարարությունն այժմ ոլորտային բարեփոխումներ է իրականացնում, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար մշակվում են ռազմավարական փաստաթղթեր` նախատեսված մինչև 2025 թվականը:…

36 մարզային թանգարանների ու արգելոց-թանգարանների տրամադրվել է նյութատեխնիկական աջակցություն

Օգոստոսի 28, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է թանգարանների և արգելոց-թանգարանների կարիքների գնահատում, որի հիման վրա ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» նախաձեռնության շրջանակում մշակվել է ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիրը: Նախաձեռնության առաջին փուլով «Իմ Հայաստան» ծրագրով ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին հատկացվել են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ, համավարակի օրերին այցելության պայմանների նշանների տպագրված պաստառներ:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել ծրագրի նվիրատվության առաջին միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկարատև դադարից հետո թանգարանների վերաբացման կապակցությամբ և խոսել համատեղ ծրագրի կարևորության մասին. «Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որոնք ջանք չեն խնայել ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս մոտեցումը և համագործակցությունը չափազանց կարևոր են: Տրամադրվելիք նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր է նաև առողջապահական տեսանկյունից, կնպաստի վերաբացված թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասել է Ն. Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա:

ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանն ընգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն թանգարաններին օգնել հաղթահարել ԿՈՎԻԴ-19-ի առաջացրած խնդիրները և մարտահրավերները. «Այս աջակցությամբ թանգարանները կկարողանան ապահով պայմաններ ստեղծել աշխատակիցների և այցելուների համար, աշխատել…

ՄԿՈՒ ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպում

Օգոստոսի 28, 2020
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Եվրոպական միության` «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում Աղվերանում կազմակերպել են ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների երկխոսության հարթակի չորրորդ հանդիպումը: Հարթակը նպատակ ունի աջակցել իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների ճշգրտմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական…

Մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստին

Օգոստոսի 28, 2020
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնութմաբ մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստի երևելիներին, նրանց ստեղծագործական ուղուն և երգարվեստին:

Նախագծի շրջանակում համերգային կատարումներով հնչում են հայ աշուղների ինչպես արդեն հայտնի և սիրված երգեր, այնպես էլ հանրությանը ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որոնք զուգորդվում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)