ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բուհերը սեպտեմբերից կվերսկսեն դասերը

Օգոստոսի 18, 2020
Պաշտոնական

Պարետատան երեկվա նիստում որոշվել է սեպտեմբերից վերսկսել դասերը նաև բուհերում:

Սեպտեմբերի 1-ին դասի կգնան միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողները, իսկ մյուսների համար դասապրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Դասերի…

Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի միջև

Օգոստոսի 17, 2020
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի (ITER VITIS FEDERATION) միջև առցանց հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում՝ ապագայում ևս իրականացնելու նպատակային և արդյունավետ նախագծեր: Նախարարության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Առցանց հանդիպման կարևոր…

«Թիկունքը՝ մշակույթ». մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանի համերգային ծրագիրը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում

Օգոստոսի 17, 2020
Մշակութային լուրեր

Օգոստոսի 14-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

Միջոցառման ընթացքում Վարսենիկ Ավանյանը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների…

Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

Օգոստոսի 17, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։…

Իրազեկում. «Հայոց պատմություն»

Օգոստոսի 15, 2020
Պաշտոնական

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը:…

Իրազեկում. «Հայոց լեզու, գրականություն»

Օգոստոսի 14, 2020
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով:

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց ուսումնասիրման նպատակը հայերենով գրագետ հաղորդակցվելու, բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու, գրական և ոչ գրական տեքստեր…

Իրազեկում. «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»

Օգոստոսի 14, 2020
Պաշտոնական

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։

Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա։

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս…

ՄԵկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Օգոստոսի 14, 2020
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:

Վերապատրաստումն…

Հանրային քննարկման է դրվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը

Օգոստոսի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի նպատակն է մեխանիզմներ ստեղծել դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների…

Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Օգոստոսի 14, 2020
Պաշտոնական

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)