ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ա․Անափիոսյան․ «Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու»

Դեկտեմբերի 16, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն «Արմենպրեսի» մամուլի սրահում հանդիպել է լրագրողների հետ, ամփոփել անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը, պատասխանել լրագրողների հարցերին։ 

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն…

Հայտնի են «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրները

Դեկտեմբերի 13, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը, ներկաներին շնորհավորելով ծրագրի շրջանակում հաղթելու կապակցությամբ, ասել է, որ մասնակից վառ անհատները կարող…

Աշխարհի հայտնի տեսարժան վայրեր, որոնք կարելի է այցելել տանից

Դեկտեմբերի 13, 2019
ՏՀՏ նորություններ Մշակութային լուրեր

Մեր տեխնոլոգիական դարաշրջանում կարելի է այցելել ցանկացած ցուցահանդես՝ առանց տանից դուրս գալու: Օրինակ՝ Նյու Յորքի թանգարան այցելել, այնուհետև լինել Մադրիդում: Կամ կազմակերպել առցանց շրջագայություն աշխարհի բոլոր պատմական վայրերում, այդ թվում՝ թանգարաններ, հայտնի ամրոցներ, ճարտարապետական հուշարձաններ և կրոնական վայրեր:

AdMe.ru - ն հրավիրում է վիրտուալ զբոսանքների․

Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահ…

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում

Դեկտեմբերի 12, 2019
Պաշտոնական

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit  ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և…

«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 12, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից…

Ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր: Նորաստեղծ արհեստագործական հոսքի աշակերտները ուսուցչուհի Ք.Սահակյանի ղեկավարությամբ կազմակերպել էին նկարների ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով» խորագրով: Ցուցահանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի ողջույնի խոսքով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ, ծնողներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ և մի փոքր էլ…

Ճանաչի՛ր քո իրավունքները

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 10-ին «Պատանի իրավաբան» արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Աիդա Մուրադյան /նշեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Աննան, Հասմիկը, Նանեն և Ռոմանը ներկայացրին 1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդվածները և նշեցին, որ ՄԱԿ-ի որոշմամբ 1950…

Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունը՝ կրթական համակարգի զարգացման գրավական

Դեկտեմբերի 11, 2019
Պաշտոնական

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:

STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության…

«Կյանքը շախմատի պարտիա է»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ»

Դեկտեմբերի 4-ին Երևանի 201 հիմնական դպրոցում ավարտվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը։ Հայտնի դարձան մեր դպրոցի 3 լավագույն շախմատիստները, որոնց պարգևատրումը ուսուցչուհի Լաուրա Գևորգյանը համեմեց գեղեցիկ միջոցառմամբ։ 4-րդ դասարանի աշակերտները շունչ հաղորդեցին խաղաքարերին և իրենց բեմական…

Միջոցառում․ «Քիմիան կենցաղում»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 3-ին Երևանի 201 դպրոցում ներկայացվեց հետաքրքիր միջոցառում «Քիմիա» առարկայից, որը խորագրված էր «Քիմիան կենցաղում»: Ի՞նչ դեր ունի քիմիան մեր կյանքում, ինչի՞ց պետք է զգուշանալ, արդյո՞ք պետք է պահպանել բժշկի նշանակած դեղաչափը. ահա այս կարևոր հարցերի ճիշտ պատասխաններն էին տալիս աշակերտները`ցուցադրելով քիմիայից ինտելեկտուալ կարողություններ ու անվտանգության հետ կապված գրագիտություն:

Միջոցառումը…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…