ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման (երկրորդ քննաշրջան) աշխատակարգը և ժամանակացույցը :
2020 թվականի երկրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում` 2020 թվականի հունիսի 19-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն…
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին` Բուժաշխատողի օրը, կներկայացնի առցանց համերգ: Կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, երաժշտության լեզվով և բոլորի անունից երախտագիտություն կհայտնեն այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգի ընթացքում կպահպանվեն անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այն կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում…
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։
ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին բուհում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցած տարվա գործունեության հաշվետվությունն այսօր կառավարությունում ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարության 2019թ. կատարողականի քննարկմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ հաշվետու շրջանում հիմնվել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անցկացրել է Ընթերցանության ստեղծագործական մրցույթ:
Մասնակցել են 3-5-րդ դասարանի 134 և 6-9-րդ դասարանի 82 աշակերտ: Առաջին փուլն ամփոփելուց հետո երկրորդ փուլ է անցել 105 երեխա,…
Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր…
Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:
Ողջունելով ծրագրի այս փուլի մեկնարկը` ՀՀ կրթության, գիտության,…
Educational Technology and Mobile Learning կայքում ներկայացվել է PowerPoint ծրագրի օգտակար և հետաքրքիր ձևանմուշների հավաքածու, որը կարելի է օգտագործել կրթական տարբեր նպատակներով։ Այստեղ հավաքված են 8 ձևանմուշներ, որոնք հատուկ մշակվել են Microsoft Templates պատկերասրահի կրթության բաժնում և բոլորն անվճար են ներբեռնելու և սեփական դասավանդման իրավիճակին հարմարացնելու համար։ Դրանք կարելի է…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ