ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

Օգոստոսի 16, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը:

Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ համաձայն ԲԿԳ-ի և նշյալ հիմնադրամի միջև 2023 թ․ ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի:

Մրցույթի…

Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

Օգոստոսի 16, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։

Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն…

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ին Տավուշի մարզից: Օգոստոսի 20-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու մարզում, օգոստոսի 21-ին՝ Շիրակի, օգոստոսի 22-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 23-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 26-ին՝ Սյունիքի, օգոստոսի 27-ին՝…

Քննարկում՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» շահագրգիռ կողմերի միջև տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

Քննարկմանը կարևորվել է այն հանգամանքը, որ օրենքի նախագծի մշակումը կատարվել է մասնակցային եղանակով. ընդգրկվել են ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի 10…

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Օգոստոսի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։

Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 107 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 22-ը՝ ՀՀ…

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

Օգոստոսի 15, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»:

Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է:

Արենիում հայտնաբերված հնագիտական…

Մեկնարկում է Համահայկական հայագիտական օլիմպիադան

Օգոստոսի 14, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան:

Նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում,…

Ամփոփվել է «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրը

Օգոստոսի 14, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ:

Ֆիլմը պատմում է ծրագրի մասին՝ ներկայացնելով դրվագներ ՀՀ Շիրակի մարզի Արևիկ համայնքում լավաշի թխման գործընթացի, լավաշի թխման վարպետաց դասերի և արդեն 2-րդ…

Փորձագետների շտեմարան՝ հանրակրթության և արտադպրոցական ոլորտների համար

Օգոստոսի 14, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծել է հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, ուսումնական գրականության փորձաքննության, ուսուցման արդյունքների գնահատման փորձագետների շտեմարան, որի համար նախապես հայտարարվել էր մրցույթ:

Հանարակրթության ոլորտում հավաքագրվում են դպրոցական ծրագրով դասավանդվող առարկաների, գնահատման, կառավարման, ինչպես նաև հետազոտություն իրականացնող և ուսուցիչների մասնագիտական զարգացմանը…

Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մի քանի հուշարձանների ընդգրկման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 14, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»…