ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Մարտի 5, 2020
Դպրոցական անցուդարձ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս…

Դասաժամ՝ նուիրուած Զապէլ Եսայեանին

Մարտի 5, 2020
Սփյուռքի լրատու

Շաբաթ, 29 Փետրուար 2020֊ի առաւօտեան Վալանսի Սբ. Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան դպրոցի 5֊-րդ կարգի աշակերտուհի Սէրլի Եմէնճեանը իր դասընկերներուն ներկայացուց 20-րդ դարասկիզբի լրագրող, հրապարակախօս, բանաստեղծ եւ գրող Զապէլ Եսայեանի (Zabel Essayan, 1878֊1943) կեանքն ու գործունէութիւնը։

Ներկայացման ընթացքին տեղի ունեցան մէջբերումներ եւ հարցադրումներ աշխարհի ամէնէն անվախ հինգ կիներէն մէկը համարուող, կանանց իրաւունքներու…

Հայոց բանակ-28

Մարտի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի թիվ 201 դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի 28- ամյակին։ Դպրոցի սաները պատմական ակնարկով ներկայացրին հայկական բանակի պատմությունը՝ սկսած անհիշելի ժամանակներից մինչ օրս։ Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ցուցադրվեցին հայ զորավարների նկարներ՝զուգահեռ խոսելով նրանց զինվորական տաղանդի և սխրագործությունների մասին։ Ողջ միջոցառման ընթացքում թևածում էին զինվորի մասին երգերը, դահլիճը դղրդում…

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

Մարտի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք…

Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

Մարտի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ…

Դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը

Մարտի 3, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից…

LearnY ստարտափը քիմիա սովորելը հեշտացնող կրթական խաղ է մշակում

Մարտի 2, 2020
ՏՀՏ նորություններ

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի շրջանավարտ LearnY ստարտափը ստեղծում է կրթական խաղեր, որոնց շնորհիվ դպրոցականները կարող են ձեռք բերել տարբեր առարկաների մասին պրակտիկ գիտելիքներ:

Հիմնադիրներն են Արամ Սերոբյանը եւ Մարիամ Իսրաելյանը։ Արամը Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի շրջանավարտ է եւ որոշ ժամանակ սովորել է Պորտուգալիայում՝…

ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը

Մարտի 2, 2020
Պաշտոնական

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2020 թվականի մարտի 1-ին կայացած նիստում, խորհրդի համապատասխան որոշմամբ, ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։

Նախապես հաստատված 5 թեկնածուներից մեկը՝ Արմեն Ծատուրյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1, Ստեփան Ստեփանյանց՝…

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է

Մարտի 2, 2020
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի տարածքում գրանցվել է նոր Կորոնավիրուսի առաջին դեպքը։

Այս պայմաններում ամենակարևորը հանգստության պահպանումը և մասնագետներին լսելն է։

Ձեզ ենք ներկայացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) World Health Organization (WHO)-ի կողմից Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին հրապարակված ուղեցույցներից մեկի թարգմանությունը։

Առողջ մնացեք։

6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան շուտով

Փետրվարի 28, 2020
Մշակութային լուրեր

Առաջատար 6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան` ըստ Օսվալդ Զագրադնիկի ստեղծագործության:

«Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)