ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կանխարգելիչ զրույցներ անչափահասների և ծնողների հետ

Փետրվարի 20, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Ասրյանը Կապանի N13 հիմնական դպրոցի VIII-IX դասարանի աշակերտների հետ անցկացրեց կանխարգելիչ զրույցներ անչափահասների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու, նրանց մասնագիտությամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը բացառելու նպատակով: Անչափահասների կողմից սուր կտրող ծակող գործիքների, կռփազենքերի, մահակների և…

Ուսումնական ու մարզական հաստատությունների նորոգումը՝ ԿԳՄՍՆ ուշադրության կենտրոնում

Փետրվարի 20, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կապված հանրակրթական դպրոցների, քոլեջների և մարզադպրոցների 2020 թվականի պետբյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր հաստատության առկա վիճակին, նախագծանախահաշվային և որոշ դեպքերում բուն…

Բարեկենդանը Հեքիաթի ժամուն

Փետրվարի 20, 2020
Սփյուռքի լրատու

«Բարեկենդան, Բարեկենդան, ամէն կողմ դիմակներ կան...»

Շաբաթ, 15 Փետրուար 2020-ի առաւօտեան, Վալանսի Սբ. Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան դպրոցի աշակերտութիւնն ու անձնակազմը այս անգամ հաւաքուած էին նշելու Բարեկենդանի տօնը՝ «Բարեկենդանը Հեքիաթի ժամուն» խորագիրով, մասնակցութեամբ սոյն ձեռնարկին համար յատուկ ժամանած հեքիաթասաց տիկին Շողիկ Երեմեանին։

Դպրոցիս տեսուչ Տէր Անդրանիկ  քհնյ. Մալճեանին օրհնութեամբ սկիզբ առաւ…

Հ. Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր

Փետրվարի 20, 2020
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Այսօր Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բոլոր դասարաններում տոնական տրամադրություն էր տիրում։ 1-9-րդ դասարանների աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին։ Գիրք նվիրելուց զատ, յուրաքանչյուր դասարան պատրաստել էր անակնկալ /երգ, ասմունք, փոքրիկ բեմականացում/։ Տարրական դասարանների աշակերտները…

Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Փետրվարի 19, 2020
Մշակութային լուրեր

Փետրվարի 19-ն Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ավելի քան տասը տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն 13 ընթերցողները՝ 3-12-րդ դասարանի աշակերտներ:

Շնորհավորելով Ամենայն Հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի…

«Ապահով համացանց» թեմայով կրթական շաբաթ

Փետրվարի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

«Ապահով համացանց» Կապանի N13 հիմնական դպրոցում «Ապահով համացանց» թեմայով կրթական շաբաթ էր անցնում: Դասընթացները վարեցին 9րդ դասարանի աշակերտներ՝ Լիլիթ Մկրտչյանը և Զառա Գրիգորյանը /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/։

Աշակերտները ուսուցանում են թվային գործիքների անվտանգ օգտագործման ոսկե կանոնները իրենց իսկ պատրաստած տեսանյութերով:

Դասընթացի նպատակն է՝

ա/11-14 տարեկան երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից…

Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքը՝ լավագույն նվեր

Փետրվարի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը Գիրք նվիրելու օրը ևս վերածեց տոնի և նախապատրաստեց մի շարք անակնկալներ՝ Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ:

«Լավագույն նվերը…

Օրվա խորհրդին համահունչ

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը…

50.000 գիրք` դպրոցների գրադարաններին

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։

Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս…

Սիրված տոն` ինքնաբուխ նվիրատվություն

Փետրվարի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար, քանի որ գիրքը լավագույն նվերն է` ցանկացած տոնին: Կապանի N 5 hհմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում բարի առավոտի հայացքներն ուղղված էին օդում կախված գրքերին:

- Ի՞նչ օր է այսօր, երեխանե´ր,- դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հարցին խումբը պատասխանեց.

- Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)