ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը

Հունվարի 24, 2020
Պաշտոնական

Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար…

Վերանայվում են STEM առարկաների պետական չափորոշիչները

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ հերթական աշխատաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-23-ը: «Գնահատում և թեստային առաջադրանքների օրինակելի նմուշներ» խորագիրը կրող աշխատաժողովը նվիրված էր գնահատման խնդիրներին: Աշխատաժողովն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում:

Նշենք, որ STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում…

Հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օր

Հունվարի 24, 2020
Օրվա խորհուրդ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրը (կամ Հայոց բանակի օր, հակիրճ՝ ՀՀ ԶՈՒ օր) Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին։

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

 

Պատմական ակնարկ (հատված)

Հայոց բանակի ստեղծումն…

Դրամաշնորհային ծրագիր` «Հայ գրականությունը թարգմանություններում»

Հունվարի 23, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով.

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (հոլանդերեն)

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»…

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար

Հունվարի 23, 2020
Պաշտոնական

2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։

2020 թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ.…

Math Solver՝ Microsoft-ի մաթեմատիկական հավելված

Հունվարի 22, 2020
ՏՀՏ նորություններ

Մաթեմատիկա սովորելը երբեք ավելի հեշտ չի եղել․ Microsoft ընկերությունը թողարկել է Math Solver հավելվածը։

Բավական է սկանավորել, տպել կամ նկարել առաջադրանքը և ստանալ․ 

  • քայլ առ քայլ բացատրություններ

տեսնել առաջադրանքի լուծման ընթացքը, ստանալ մաթեմատիկական հասկացությունների սահմանումները

  • առաջադրանքի գրաֆիկը

անմիջապես կցուցադրվի ցանկացած հավասարման գրաֆիկը՝ ֆունկցիան պատկերացնելու և փոփոխականների…

«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

Հունվարի 22, 2020
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։

Ամսագիրն…

Մնայուն աշխատանք

Հունվարի 21, 2020
Դպրոցական անցուդարձ

Ավարտվեցiին «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան (ՊՏԱԾ-Հ) տեղական ՀԿ-ների համար փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագրի աշխատանքները:

Որպես Էկոկրթության առաջնային խնդիր, ծրագրի ղեկավարները և մեթոդական խորհրդատուները մասնակից դպրոցների էկոանկյունները վերազինեցին կենսաբանության և քիմիայի դասերին անհրաժեշտ դիդակտիկ…

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Հունվարի 21, 2020
Պաշտոնական

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց:

Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական դպրոցում կազմակերպվում է 1-6-րդ դասարանների կրթություն: Սովորողները տարբեր առարկաների…

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Հունվարի 20, 2020
Պաշտոնական

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին: Վերջինը ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:

Կողմերը քննարկել են…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)