20.11.2019թ Երևանի թ.201 հիմնական դպրոցում հերթական հուզիչ, բովանդակալից և հագեցած բաց դասը ներկայացրեց ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը (6-րդ դասարան) ։ Այս անգամ Լեոնարդո դա Վինչիի «Որդիական երախտագիտություն» առակի օգնությամբ աշակերտները պետք է գիտակցեին երախտագիտության գինը։ Երախտագիտության զգացումը լիարժեք ընկալելի դարձնելու համար ուսուցչուհին դասն սկսեց Ս.Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքից հատվածների ընթերցմամբ՝ զուգադրելով…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է եղել…
2019թ. նոյեմբերի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-4 և XI-5 դասարանների աշակերտները «Տնտեսագիտություն» առարկայի գործնական դասի շրջանակներում քվեարկությամբ հիմնեցին ԱԳԸ-ներ (Աշակերտական գործարար ընկերություններ)`ընտրելով նախագահ և մյուս ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընտրվել են ներքոհիշյալ նախագահները`
XI-4 դասարան` Աիդա Քամալյան
XI-5 դասարան` Մելսիկ Ավագյան
«Տնտեսագիտություն» առարկայի ուսուցչուհի՝ Գոհար Աբրահամյան
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ…
Նոյեմբերի 23-ին Վանաձորի թիվ 20 դպրոցում «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում բացվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Իր խոսքում Լ. Առաքելյանը կարևորել է մասնակցության և փորձի տարածումը հանրակրթական ուսումնական հաստատություններում` ընդգծելով այդ գործընթացում տնօրենների, ուսուցիչների, աշակերտների և ծնողների բազմակարծիք ու…
Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թվականին կազմակերպվել է վերապատրաստում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է օգոստոս- սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:
…Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության…
«20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները,…
2019թ․ նոյեմբերի 22-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (ուսուցիչ Ք. Հայրապետյան) կազմակերպեցին դաս-միջոցառում նվիրված մեծանուն հայ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ: Աշակերտները բովանդակալից ներկայացրին մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի կյանքը, նրա «անհայտ բացակայումը»: Ներկայացրին բազում վարկածներ Աբովյանի անհետացման մասին: Նշեցին, որ…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ