ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԱրՄաթ ծրագիրը դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 18-ին Կապանի N13 հիմնական դպրոցում պաշտոնապես բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան /Խմբավար Տիգրան Ավանեսյան/, որի տեղադրումն ու կահավորումը սկսվել էր մոտ երկու ամիս առաջ․ դրանց հիմնումը կյանքի է կոչվել «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ…

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Նոյեմբերի 19, 2019
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
 Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝ 

Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

Նոյեմբերի 19, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը:…

Սպորտլանդիա` նվիրված Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում անցկացվեց սպորտլանդիա` նվիրված աշխարհահռչակ հայազգի շախմատիստ Տիգրան Պետրոսյանի 90-ամյա հոբելյանին: Սպորտլանդիային մասնակցում էին դպրոցի X4 և X5 դասարանների աշակերտները: Նախքան մրցույթն սկսելը կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը հակիրճ ներկայացրեց շախմատի աշխարհի չեմպիոնի անցած ճանապարհը:

Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց X 5 դասարանի թիմը (ուսուցիչ`Մ.Հունանյան):

Դաս-վիկտորինա անգլերենից

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում անցկացվեց հետաքրքիր և ուսանելի դաս-վիկտորինա անգլերենից։

Մասնակցում էին XI-3 և XI-4 դասարանների աշակերտները: Թեստային աշխատանքի միջոցով ստուգվեցին աշակերտների քերականական գիտելիքները և բանավոր խոսքի զարգացումը:

Դաս-վիկտորինայի կազմակերպիչներն էին անգլերենի ուսուցչուհիներ Ռ.Ղազանչյանը և Մ.Դանիելյանը:

«Տնտեսագիտություն» առարկան մեր դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

2018-2019 ուստարում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի նախաձեռնությամբ «Տնտեսագիտություն» առարկան ներառվեց և դասավանդվեց դպրոցում: Աշակերտները առարկան ուսումնասիրում են մեծ հետաքրքրությամբ`շնորհիվ ուսուցչուհի Գ.Աբրահամյանի:

Այսօր XI 4 և XI 5 դասարանների աշակերտների նախաձեռնությամբ և առարկայի ուսուցչի օգնությամբ դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք: Աշակերտները փորձեցին իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Առաջնորդվելով նախապես մշակված…

«Ներառական կրթություն» թեմայով սեմինար դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի համակազմն այսօր մասնակցեց «Ներառական կրթություն» թեմայով սեմինարին, որը նախաձեռնել էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանը, տարրական կրթության մ/մ ղեկավար Ա. Բարսեղյանը և կենսաբանության ուսուցչուհի Ա. Հովսեփյանը: Նրանք վերապատրաստվել էին «Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը» ծրագրի շրջանակներում, և իրենց ստացած գիտելիքներն ու…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը` Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 18, 2019
Պաշտոնական

Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով…

Միջոցառում՝ «Մրգերի հանդես» խորագրով

Նոյեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ աշնանային գունագեղ միջոցառում՝ «Մրգերի հանդես» խորագրով:

Երկրորդ «Գ» դասարանի /դասվար՝ Ա. Ավագյան/ աշակերտները՝ կերպարանափոխված անուշահամ մրգերի, պատմում էին Հայաստանի մրգերի օգտակարության և օգտագործման ձևերի մասին։

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

Նոյեմբերի 15, 2019
Մշակութային լուրեր

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն:

Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)