ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

Հոկտեմբերի 29, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին:  

Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է…

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ռումինիայի արքայազնին

Հոկտեմբերի 29, 2019
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։

Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական…

Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մոդուլը

Հոկտեմբերի 29, 2019
Պաշտոնական

Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման երկրորդ մոդուլը: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասնակիցներին՝ Հայաստանի մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողներին, ոլորտի փորձառու մասնագետները ներկայացրել են երիտասարդական հետազոտություններին և ուսումնասիրություններին, երիտասարդների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին, դասավանդման հմտություններին, հոգեբանական տեխնիկաներին,…

Բաց դաս․ Ա հնչյուն֊տառը

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 9֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Iբ (դասվար՝ Անահիտ Հարությունյան) դասարանում անցկացվեց բաց դաս։ Ուսուցանվեց Ա հնչյուն֊տառը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մուտք գործեցին տառերի խորհրդավոր աշխարհ։ Դասն անցկացվեց նորագույն մեթոդներով։Ինտերակտիվ գրատախտակի միջոցով աշակերտները լսեցին Ա հնչյուն֊ տառի պատմությունը, կատարեցին հետաքրքիր խմբային աշխատանքներ։ Դասի ավարտին խորհրդանշական բացիկների վրա գրեցին այբուբենի 1֊ին…

Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 22֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Տ. Հարությունյանը կազմակերպել էր միջոցառում VIIIա և VIIIբ դասարանների սովորողների հետ՝ «Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա»։

VIIIա դասարանը ներկայացրեց Իտալիան, իսկ VIIIբ դասարանը՝ Իսպանիան։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց տվյալ պետության աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, տնտեսությունը, մշակույթը, ազգային տոները և խոհանոցը։ Սահիկահանդեսի…

Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

Հոկտեմբերի 28, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ.…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

Հոկտեմբերի 28, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար  Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են  իրականացված և ընթացքի մեջ գտնվող  երկկողմ ծրագրերն ու  հետագա համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից իրականացվող…

Պարգևատրվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մրցանակակիրները

Հոկտեմբերի 28, 2019
Պաշտոնական

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա ողջունել է մասնակիցներին և ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի կազմակերպչական աշխատանքներին…

Շախմատի մրցաշար

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24-ին, Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Ց.Հայրապետյանը շախմատի հետաքրքիր մրցաշար կազմակերպեց տարիքային տարբեր խմբերի հետ: Նախ կատարվեց վիճակահանություն, ըստ շախմատային սեղանների՝ որոշվեցին մրցակիցները: Ողջույնի խոսքով հանդես եկավ շախմատի ուսուցիչ Ց.Հայրապետյանը, նա աշակերտներին մաղթեց մտքի ճկունություն, հաղթանակ, այնուհետև ներկայացրեց խաղի կանոնները: Աշակերտների ոգևորությունը շատ մեծ…

Մրգահանդես Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

 Մրգահանդես էր Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում: Աշունն իր երփներանգ գույներով ու բարիքներով հանգրվանեց նաև նախակրթարանում, մեր փոքրիկները ցույց տվեցին իրենց խոհարարական վարպետությունը՝ պատրաստելով մրգային աղցաններ: Մրգահանդեսի ընթացքում մանուկները արտասանեցին և  երգեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ և երգեր, հանդես եկան պարով և բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)