2019թ. հունվարի 29-31-ը «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրել է փախստականների կամ փախստականի կարգավիճակ ունեցող 12 անձանց որակավորումների գնահատում` 10 տարբեր երկրներից: Ոչ լիարժեք կրթական փաստաթղթեր ներկայացվել էին Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Իրանի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիների…
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-2,10-5,10-6,10-7,11-3,11-4,12-4 դասարանների աշակերտները «Անգլերենի» դասաժամին ներկայացրին իրենց գիտելիքները: Նրանք կարողացան մարմնավորել այնպիսի համաշխարհային կերպարների, ինչպիսիք են Ռոմեոն և Ջուլիետը, Համլետը և Օֆելյան…
Դաս-միջոցառումը ուսանելի էր և ծառայեց նպատակին:
Դասը վարեց անգլերենի ուսուցչուհին` Ա.Պետրոսյանը:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց
Մարդն ստեղծվել է երջանիկ լինելու համար, բայց նա այնքան է հեռացել ինքն իրենից, իր աստվածատիպ ակունքից, որ աշխարհը վերածել է գորշապատ քաոսի։ Մարդուն դեպի մարդ տանելու ամենաիմաստուն ճանապարհը բնությունն է, մարդ-բնություն հարաբերության պահպանումը, մարդու մոտ վաղ տարիքից բնության հետ ներդաշնակ ապրելու համար անհրաժեշտ արժեքային կողմնորոշումների ձևավորումը։ Այդ նպատակով Սիսիանի…
Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր նախատեսել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենությունը, ծնողական խորհուրդը:
Տոնին ընդառաջ հայտարարվել էր մրցույթ <<Դու իմ սրտում ես, հայ զինվոր>> խորագրով: Անցկացվեցին դասղեկի ժամեր, կինոդիտում, բաց դաս և այց ճամբարակի N զորամաս: Դպրոցի ԱԽ-ը և կազմակերպիչները պատրաստել էին…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նախարարության և Դասագրքերի շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրության և մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները:…
«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:
Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի մարզային դպրոցներում անգլերենի ակումբների հիմնադրման երկրորդ փուլը` «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ԿԳՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում տրված հանձնարարականները, վերհանվել առկա խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ:
Հանդիպմանը քննարկվել են նաև…
Հունվարի 30-ին մեր դպրոցի սաները՝ զինղեկ Է. Կարապետյանի ուղեկցությամբ, եղան Աբովյանի «Նարեկ» ծերանոցում: Նախաձեռնությունը աշակերտական խորհրդինն էր, մասնակցում էին տարբեր դասարանների ներկայացուցիչներ: Երեխաները նախապատրաստվել էին՝ իրենց հետ վերցնելով կապոցներ,քաղցրեղեն, բայց,որ ամենակարևորն է, ապրեցնել տալու անկեղծ ժպիտներ:
Դաստիարակչական աշխատանքների կասմակերպիչ՝ Ռ. Աֆյան
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ