Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք:
Բակալավրի կրթական աստիճան է ստացել 6 մասնագիտություններով ուսուցում անցած 178 ուսանող, ավարտական դիպլոմներ՝ նաև միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը…
Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման,նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ,…
Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն այսօր հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան, որ կարող են հպարտությամբ խոսել տարիքի մասին և իրենց անցած ճանապարհին նայելով՝ հպարտությամբ հիշել…
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է,…
1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:
Վարչապետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում…
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 25-ից 29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի բեմում:
Ներկայացման ռեժիսոր՝ Տաթևիկ Մելքոնյան, դերասաններ՝ Արամ Կարախանյան և Միքայել Վաթինյան, սպասարկող…
Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը: «Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ…
Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ:
Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:
Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`
Տիգրան Կիրակոսյանը (սամբո),
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ