ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին

Մայիսի 22, 2019
Պաշտոնական

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ:…

Դիպլոմներ՝ օլիմպիադայի հաղթողներին

Մայիսի 21, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում…

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

  Մայիսի 16-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում  կրկին տոն էր: Առաջին դասարանցիները (դասվարներ՝ Ռ.Արսենյան, Ս. Մարտիրոսյան, Ա. Ավագյան) հրաժեշտ էին տալիս այբբենարանին: Առաջին դասարանցիների գեղեցիկ ասմունքը, հպարտ կեցվածքը, երգն ու պարը վկայում էին, որ դասվարների քրտնաջան աշխատանքը տվել է ցանկալի արդյունք:

Միջոցառման տեսանյութը տեղադրված է հետևյալ հասցեով՝  

«Ազգիս հենասյուները» խորագրով միջոցառում

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 8գ դասարանի դասղեկ Լիլիթ Մկրտչյանը կազմակերպել էր միջոցառում, որը կրում էր՝ «Ազգիս հենասյուները» խորագիրը: Յուրաքանչյուր ազգ կանգուն է իր լեզվով, իր հավատով, պատմությամբ ու ամուր ընտանիքով: Երեխաների գրագետ խոսքը, հեզաճկուն պարը և ոգեշնչող հայրենասիրական երգը հուզեցին ներկաներին: Նրանք իրենց շնորհակալական խոսքում մի անգամ…

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 13 հիմնական դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ Iբ դասարանի դասվար Ռոզա Թևանյանը անցկացրեց արիության, ոգեկոչման դաս բաց երկնքի տակ: Իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, կատարումներով հանդես եկան կրթօջախի սաները։

Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ 

Նման…

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակում

Մայիսի 20, 2019
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 14-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:

Այս տարի ծրագրում ընդգրկվեցին Շիրակի մարզի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական՝ Ձորաշեն, Մուսայելյան, Անիպեմզա, Անի կայարան, Լեռնակերտ, Պեմզաշեն, Զորակերտ, Ամասիան, Բանդիվան համայնքները, ինչպես նաև Գյումրու թիվ 8, 23, 31 հանրակրթական դպրոցները:

Ծրագրի նպատակն էր գյուղական համայնքներում բացահայտել…

Դաս- միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 2ա դասարանում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Սոֆյա Պողոսյանն անցկացրեց դաս-միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով: Աշակետները շախմատի խաղաքարերն էին: «Թե ինչպես հաշտվեցին Սև ու Սպիտակ թագավորությունները» հեքիաթի միջոցով ներկայացրին շախմատի ծագման պատմությունը: Աշակերտների տպավորիչ խոսքը, բեմական հետաքրքիր խաղը, ոգևորիչ երգն ու պարը վկայում…

Դպրոցական մանկության կարոտի էջեր

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

     Մայիսի 17-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանի հրաժեշտի ելույթը տարբերվեց հուզիչ ու նրբաճաշակ բեմելով:

      Արդեն փորձառու դասվար Հերմինե Հակոբյանը նուրբ զգացողությունների  պայծառակացուրդ էր բեմադրել: Տիեզերական երևակայությամբ, բեմում սահեցին անցած չորս տարիները, այդ տարիների ապրումները, ձեռքբերումները:

-Այնպիսի աշխատանքի ու հոգևոր կապի ականատեսը եղանք աշակերտների և ուսուցչուհու միջև,…

Ամուր ընտանիք՝ երջանիկ մարդիկ

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի ծնողական լսարանում «Ծնողավարման դրական մոտեցումներ» ծրագրի դասընթացավար Հասմիկ Մեսրոպյանն ամփոփեց ուսումնական տարին, տոնական պարապմունքով, ջերմ ասուլիսով, ընտանիքի փառաբանումով:

Պարապմունքը նվիրվածծ էր Ընտանիքի միջազգային օրվան և բովանդակում էր առողջ աշխարհ կառուցելու լեյտմոտիվ:

-Ճիշտ է, ընտանիքի օրը որպես տոն ՀՀ Ազգային ժողովում ամրագրվեց 2011 թվականից,…

Տարրական դպրոցում այն դարձել է լավ ավանդույթ. «Прощай, Азбука!»

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIա,բ դասարանի ռուսաց լեզվի տառաճանաչությունը մեծ խանդավառություն էր առաջացրել երեխաների, ուսուցիչների, ծնողների մոտ: /Ռուսաց լեզու և գրականություն առարկայի ուսուցիչներ Նատաշա Ավագյան,Գայանե Պատվականյան,Աշխեն Բադալյան/

Արարողությունը սկսվեց երեխաների համերգ-ներկայացմամբ՝ երգեր, պարեր, հեքիաթների բեմադրություններ, որոնք հնչում էին գեղեցիկ ռուսերենով՝ արտահայտիչ և զգացմունքային: Բանաստեղծություններով և երգերով հանդիպեցին հեքիաթի հերոսների,իսկ բեմադրությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: