ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին «Ա» տառի հետ

Հոկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17-ին Մասիսի 3 հիմնական դպրոցի Iբ դասարանցիները առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ։ Ուսուցանվեց «Ա»  հնչյուն- տառը։ Դասվար Զ. Նիկողոսյանի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա»  տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց տոնի. փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում։…

Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը

Հոկտեմբերի 23, 2018
Պաշտոնական

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ  Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների  հանրապետական ծրագիրը:

Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել…

Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 22, 2018
Պաշտոնական

Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել…

Դասղեկի ժամ՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին

Հոկտեմբերի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

   Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդբ   դասարանում /դասղեկ՝ Գ.Կյուրեղյան/ անցկացվեց դասղեկի ժամ՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանին:

   Աշակերտները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու գործունեությունը, պատմեցին նրա կատարած բարեգործությունների մասին:

   Մկրտիչ Սանասարյանի  գերդաստանը  Վանից տեղափոխվել է  Թիֆլիս, նա սովորել է Ներսիսյան դպրոցում, 1835-1845թթ մասնակցել է  ռուս-թուրքական, ռուս-պարսկական  պատերազմներին և արժանացել …

Ես առաջին շողն եմ հայոց գրի

Հոկտեմբերի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

          Հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանում «Ա» տառի ուսուցման բաց դաս էր: 
         Դասվար Արևիկ Հայրապետյանը մեծ ուշադրություն էր դարձրել դասի հարուստ ու ճաշակով կահավորմանը, որով էլ պայմանավորվեց դասի կառուցումը: 
          Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին…

«Ա» տառի ուսուցումը Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցում

Հոկտեմբերի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

        Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի Iա դասարանում տոն էր։ «Ա» տառի ուսուցմանը  նվիրված  միջոցառումը  կազմակերպել էր դասվար  Ն. Գաբրիելյանը:     Յուրօրինակ էր և ուսանելի։
Աշակերտները եղան   Սաղմոսավանքում,ապա   հայոց  «Տառերի պուրակում»։    Միջոցառումը  սկսվեց  ուսուցչուհի  Ն.  Գաբրիելյանի  խոսքով,    որից հետո աշակերտները թագադրվեցին հայոց տառերի քարե հուշարձանների խոնարհման ներքո և իրավունք…

Կրթության քաղաքականության մշակման և իրականացման հիմքում պետք է լինեն հետազոտությունները և վիճակագրական տվյալները. Ա. Անափիոսյան

Հոկտեմբերի 20, 2018
Պաշտոնական

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպել է երկօրյա սեմինար-շնորհանդես (հոկտեմբերի 19-20)՝ ԿՏԱԿ-ի գործունեության, կառավարման համակարգերի, Իթվինինգ ծրագրի առաջընթացի, ինչպես նաև TIMMS միջազգային գնահատման երկրորդային վերլուծության ներկայացման նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կրթական համակարգն այսօր ըստ արժանվույն չի օգտագործում այն բազմաթիվ ծառայությունները, որոնք առկա…

ՈՒսանելի էքսկուրսիա

Հոկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

«Ֆինանսներ բոլորի համար» ծրագրի շրջանակներում  2018թ. հոկտեմբերի 10-ին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները  էքսկուրսիա մեկնեցին  ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ և Հայաստանի պատմության թանգարան երթուղով:

     Կենտրոնական բանկի թանգարանում նրանք ծանոթացան Հայաստանում տարբեր ժամանակներում հատված դրամների, առաջին մեսրոպատառ մետաղադրամների ու թղթադրամների հետ, իմացան՝ երբ և…

Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի «ոսկե աշունը»

Հոկտեմբերի 19, 2018
Սփյուռքի լրատու

Աշուն է, ոսկե  աշուն: Ու չնայած ընդունված է ասել, որ հայաստանյան աշունն ուրիշ է, բայց Աստանայում ապրող մեր դպրոցահասակ հայրենակիցներից շատերը Հայաստանում չեն եղել, և աշնան երանգապնակին էլ ծանոթացել են Ղազախստանի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պակաս գունավառ ու հեքիաթային չէ։ Ահա թե ինչու մենք որոշեցինք դպրոցական տոներից մեկն էլ նվիրել աշնանը։

Գլենդելի «Հայ դպրոց» հիմնադրամը 15 տարեկան է

Հոկտեմբերի 19, 2018
Սփյուռքի լրատու

ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» շահույթ չհետապնդող հիմնադրամի համար տարին հոբելյանական է. լրանում է ստեղծման տասնհինգ տարին:

Աշխատանքները սկսելով 2003 թվականին՝ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր որդեգրած առաքելությանը. երեխաների կյանքում կարևորելով կրթության դերը՝ հարմարավետ, անվտանգ միջավայր ստեղծել և դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովել Հայաստանի և Արցախի նախևառաջ հեռավոր քաղաքների, սահմանամերձ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…