ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»

Հոկտեմբերի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5-ին Կապանի N13 հիմնական դպրոցում Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող մոմավառություն։ Ազնավուրն ավելին էր, քան մի ամբողջ ժամանակաշրջան։ 

«Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում…

«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն Գյումրի քաղաքին նվիրված տոնակատարությանը

Հոկտեմբերի 8, 2018
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով տոնվեց Գյումրի քաղաքի օրը, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ «Հայաստանի աղն ես, Գյումրի՛…» խորագրով ծրագրի շրջանակում։ Քաղաքի օրը գյուրեցիների հետ նշեցին նաև Տավուշի ու Ջավախքի դեռահասները։ Տոնական միջոցառմանը կենտրոնը ներկայացավ սաների ստեղծագործ աշխատանքների, նախագծած ու պատրաստած ռոբոտների ցուցադրմամբ։

Դեռահասների մտքի և…

«Ընտանիք» կենտրոն. «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով ծրագիր

Հոկտեմբերի 8, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի աղն ես, Գյումրի՛,
Դու խոսքաշեն, սրամիտ
Ճշմարտախոս թաղն ես, Գյումրի՛,
Դու իմաստուն, միամիտ:
Հովհ. Շիրազ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը իրականացրեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով բազմաբովանդակ միջոցառումների շարք՝ նվիրված արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու աղետալի…

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական խոսքն Ուսուցչի տոնի կապակցությամբ

Հոկտեմբերի 5, 2018
Պաշտոնական

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի դպրոցի զարթոնքը և կձևավորի ուսուցչի ստեղծագործական ներուժը բացահայտելու և աշակերտների…

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական   խորհրդի  նախագահի ընտրություն:  Թեկնածուներ   էին  առաջադրվել    XԱ   դասարանի   աշակերտուհի  Նարե Խանդանյանը և XԲ  դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հարությունյանը, որոնք նախապես  ներկայացրել էին իրենց նախընտրական  ծրագրերը՝  հագեցած  հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունը   ընթացավ  հետաքրքիր մթնոլորտում: Առավելագույն ձայներով Նարե Խանդանյանը  ընտրվեց   դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա աշակերտական    խորհրդի    նախագահ:  Ընտրությունն աշակերտների համար ուսանելի էր:

Սովորողները ծանոթացան ընտրական   իրավունքների   սկզբունքներին և սիրով  կմասնակցեն  աշակերտական խորհրդի, որպես ինքնավարության օղակ, աշխատանքներին:    

Ուսանելի էքսկուրսիա Լճաշենի դամբարանադաշտեր

Հոկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ Ա  դասարանում ամփոփվեց «Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում» թեման, որն ամրապնդելու նպատակով սեպտեմբերի 28-ին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հետաքրքիր էքսկուրսիա դեպի Լճաշենի Կիկլոպյան ամրոցներ ու դամբարանադաշտեր: Էքսկուրսիայի ընթացքում ընդգծվեց Հայկական լեռնաշխարում Լճաշեն բնակավայրի դերը, որպես նախնադարյան մարդու հնագույն բնակության կենտրոն, որտեղ…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը սեպտեմբեր ամսին

Հոկտեմբերի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի սեպտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 1,845,994  էջի դիտում և շուրջ 80,433 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:38 րոպե:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև…

ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին

Հոկտեմբերի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակում մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին: ՀՀ ԿԳ նախարարը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերապատրաստման ընթացքին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել վերապատրաստմանը մասնակից ինֆորմատիկայի ուսուցիչների հետ:

Հիշեցնենք, որ…

Շառլ Ազնավուր, 22․05․1924-01․10․2018

Հոկտեմբերի 4, 2018
Օրվա խորհուրդ

«Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել».…

Նշվեց տարեցների միջազգային օրը

Հոկտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է, պայծառ ու լուսավոր տոն...
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց տարեցների միջազգային օրը։
Միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ռ. Աթանեսյանը,Սուրբ Թադևոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ Օրդոյանը, Մասիսի տարածաշրջանի ԿՄԽԿ֊ի տնօրեն Ռիտա Մանուկյանը և նրանց շահառուները, «Ընտրյալներ» մշակույթի կենտրոն ՀԿ՝ իր նախագահ, տնօրեն Ժասմինա…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…