ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի «ոսկե աշունը»

Հոկտեմբերի 19, 2018
Սփյուռքի լրատու

Աշուն է, ոսկե  աշուն: Ու չնայած ընդունված է ասել, որ հայաստանյան աշունն ուրիշ է, բայց Աստանայում ապրող մեր դպրոցահասակ հայրենակիցներից շատերը Հայաստանում չեն եղել, և աշնան երանգապնակին էլ ծանոթացել են Ղազախստանի մայրաքաղաքում, որն, ի դեպ, պակաս գունավառ ու հեքիաթային չէ։ Ահա թե ինչու մենք որոշեցինք դպրոցական տոներից մեկն էլ նվիրել աշնանը։

Գլենդելի «Հայ դպրոց» հիմնադրամը 15 տարեկան է

Հոկտեմբերի 19, 2018
Սփյուռքի լրատու

ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» շահույթ չհետապնդող հիմնադրամի համար տարին հոբելյանական է. լրանում է ստեղծման տասնհինգ տարին:

Աշխատանքները սկսելով 2003 թվականին՝ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր որդեգրած առաքելությանը. երեխաների կյանքում կարևորելով կրթության դերը՝ հարմարավետ, անվտանգ միջավայր ստեղծել և դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովել Հայաստանի և Արցախի նախևառաջ հեռավոր քաղաքների, սահմանամերձ…

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել դուալ համակարգի ներդրման իր փորձով

Հոկտեմբերի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ  հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան այցելել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական…

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ ԳԱԱ 75 ամյակի կապակցությամբ

Հոկտեմբերի 18, 2018
Պաշտոնական

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել ձեզ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա տարեդարձի առթիվ։
Հիմնադրված լինելով ականավոր գիտնականներ Հովսեփ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի և Վիկտոր Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ՝ ակադեմիան իր ստեղծման պահից նշանակալի դերակատարություն է ունեցել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման, գիտակրթական կանոնավոր գործունեության ձևավորման և կայացման, ժամանակի պահանջներին…

Հայաստան-Գերմանիա. գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները հանդիպման առանցքում

Հոկտեմբերի 18, 2018
Պաշտոնական

Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Նախարարի  պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`  Արայիկ  Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի…

«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ

Հոկտեմբերի 17, 2018
Պաշտոնական

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների…

Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

Հոկտեմբերի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից…

Նախարարի պաշտոնական այցերը Ֆրանսիա և Գերմանիա

Հոկտեմբերի 16, 2018
Պաշտոնական

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ…

Դարերի մեջ են մեր արմատները

Հոկտեմբերի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 13-ին Կապանի հ․13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Կապանի հ․13 և հ․1 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման պատիվը տրվեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանին: 

Սուրբ Թարգմանչաց տոն, լեզվի ու մշակույթի տոն, խորհրդանշում…

Հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա

Հոկտեմբերի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին: «Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…