ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք խնդիրների: Մասնավորապես, քննարկվել են ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման, Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի վերաբերյալ հարցերի: Խորհրդակցության մասնակիցներն…
Մայիսի 27-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի Iա դասարանի դասղեկ Ն. Մուրադյանը կազմակերպեց էքսկուրսիա-միջոցառում դեպի Օշական՝ Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, իրենց երդումը տալու առաջին ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին: Աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին՝ հայ ժողովրդի համար սրբատեղի դարձած Մ.Մաշտոցի շիրմին: Խաչքար-տառերի պուրակում խրոխտ ու ազդեցիկ հնչեցրին իրենց…
Այսօր սպասված օր է Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Այսօր բեմում են հայտնվել դպրոցի ամենափոքրիկ սաները՝ առաջին դասարանցիները: Զարմանալիորեն վստահ է նրանց կեցվածքը և չկա վախի, անվստահության զգացումը: Առավել տագնապած է նրանց սիրելի ուսուցչուհին՝ Ա.Գրիգորյանը:
Սահում են ակնթարթները և մեղմանում է լարվածությունը, քանզի մեր փոքրիկները պատմում են իրենց…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի հնարավորություն կընձեռի ներկայացնել և քննարկել կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:
Այսօր «Թումո» կենտրոնում…
ՀՀ պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց: Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր…
Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը
Հանրապետության դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը. 2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ:
Օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այցելել էր Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց՝ Վերջին դասի ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, սաներին հղելով մաղթանքի…
Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դասարանական ծնողական խորհուրդների անդամներ:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
1.«Կապանի N13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2017-2018 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման և ավարտական քննությունների անցակացման մասին:
/Տնօրեն Զավեն Ստեփանյան/
2.«Վերջին զանգի-վերջին դասի» կազմակերպման մասին:
3. 2017-2018 ուսումնական…
Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական աշակերտական ժողով և մրցանակաբաշխություն: Անվանակարգերի արժանացան այն աշակերտները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց տաղանդով և կազմակերպչական ձիրքով:
2017-2018 ուսումնական տարում աշակերտական խորհուրդը առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ և «Աշակերտների և ծնողների մասնակցությունը…
Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:
Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ