ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ողջույն, դպրոց

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց հարյուրավոր աշակերտների առջև:

Այս տարի դպրոցի համերաշխ ընտանիքը համալրվեց 77 առաջին դասարանցիներով: Ավանդույթի համաձայն կազմակերպվել էր գիտելիքի օրվան նվիրված միջոցառում,
օրհնության արարողակարգով:

Ծնողներին, հյուրերին, աշակերտներին ողջյունեց դպրոցի տնօրեն Ն.Նիկողոսյանը ` բարեմաղթելով բոլորին նորանոր ձեռքբերումներով լի
ուսումնական տարի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 3, 2018
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ

Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության և գիտության նախարարը քննարկել են կրթության ոլորտի հարցերը

Սեպտեմբերի 3, 2018
Պաշտոնական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը նրան արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներ է հղել: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի և եկեղեցու համագործակցությանն առնչվող հարցեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրել…

Վարչապետը պարգևատրել է կրթական մրցույթներում լավագույն արդյունքը գրանցած աշակերներին և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին

Սեպտեմբերի 3, 2018
Պաշտոնական

«Նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունը հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտի ստեղծումն է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների…

Նախարարները բաց դասեր կվարեն տարբեր դպրոցներում

Օգոստոսի 31, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի  Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց:  Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին: Ա. Հարությունյանը կմասնակցի նաև  մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին: 
 ԿԳ նախարարի առաջարկով Կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և…

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր

Օգոստոսի 31, 2018
Օրվա խորհուրդ

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը:
Այն պետական տոն է 1984 թվականից:

Շնորհավորում ենք  Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Ցանկանում ենք խաղաղ, հաջողություններով ու հաղթանակներով լի նոր ուսումնական տարի։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի և…

Օգոստոսյան խորհրդակցությունները հատեցին եզրագիծը

Օգոստոսի 31, 2018
Պաշտոնական

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունենրի համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ…

Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

Օգոստոսի 30, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք…

Նպատակը կրթության արդյունքի գնահատումն է․ քննարկում Լոռու մարզում

Օգոստոսի 29, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։…

Օգոստոսյան խորհրդակցություն Տավուշում. վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը. Ա. Հարությունյան

Օգոստոսի 28, 2018
Պաշտոնական

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…