Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում:
Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է պատճառը,…
Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի, մոտ 300 բնակիչ եւ 80 տնտեսություն: Բնակիչները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվումˋ անասնապահությամբ ու հողագործությամբ: 2017թ. սեպտեմբերին Նորշեն «գործուղված» ուսուցիչ Արա Հարությունյանը վստահ է, որ գյուղը կարելի է այլ ուղիով տանել, օրինակˋ դարձնել Արցախի տեխնոլոգիական կենտրոն:
Ինժեներ-նախագծող Արան «Դասավանդի´ր, Հայաստան»…
2018 թվականի հուլիսի 15-22-ը Թեհրանում կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվել վերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը:
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն:
Հարգելի ուսուցիչներ, Educational Technology and Mobile Learning կայքը ներկայացնում է Chrome հավելվածներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր դասարանում` սովորողների մաթեմատիկայի ուսուցման գործընթացին աջակցելու նպատակով: Ներկայացված գործիքները տրամադրում են ուսումնական բովանդակություն, որոնք ներառում է տարբեր մաթեմատիկական թեմաներ, այդ թվում` հանրահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկական, հաշվելու և գրաֆիկա ստեղծելու միջոցներ: Դրանք ներառում են նաև ինտերակտիվ խաղեր, որոնք օգնում…
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Կովկասյան առաջնություն 2018» երգի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Կիպրոսի և Ֆիլիպինների ներկայացուցիչներ: Ժյուրիի կազմում էին Լիբանանի, Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Կիպրոսի և Լիտվայի վաստակավոր արտիստներ և…
Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Ռուս-հայկական համալսարանների մի խումբ ուսանողներ շուրջ երկու ամիս կամավորական աշխատանք են իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:
Այսօր կամավորների հետ հանդիպել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ քանի որ վերջին շրջանում կրկնապատկվել է քաղաքացիների դիմումների հոսքը, հետևաբար մարդկային հավելյալ ռեսուրսի անհրաժեշտություն է առաջացել: Արայիկ Հարությունյանը…
Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի…
Թեհրանի «Արաքս» հայկական դպրոցը 2017-18 ուսումնական տարում արժանացել է նահանգային գերազանց աստիճանի՝ «Դպրոցի տնօրինման կատարելագործման ծրագրի» իրականացման շրջանակում:
Հավելենք, որ 2014-15 ուսումնական տարում «Արաքսը» Թեհրան քաղաքի առաջին դպրոցներից էր, որ այս ծրագրով դարձավ քաղաքի Ուսումնադաստիարակչության 6-րդ շրջանի ընտրյալ դպրոց:
«Դպրոցի տնօրինման կատարելագործման ծրագիր»-ն ուղղված է դպրոցների գործունեության նպատակասլացությանը և արդյունքների…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան:…
Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում: Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ