Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում»…
Ուսուցիչներին և դասավանդողներին կրթական վեբ գործիքներ և բջջային հավելվածներ տրամադրող Educational Technology and Mobile Learning կայքը տեղեկացնում է, որ արվեստ դասավանդողների և սովորողների համար ստեղծվել է Արևմտյան արվեստի պատմության համառոտ ժամանակագրությունը ուսուցանող հիանալի գործիք։
Պատմության ողջ ընթացքում առաջացած տարբեր գեղարվեստական ուղղությունների ու շարժումների տվյալներն ու բնութագրիչներն ուսումնասիրելը կարող է բարդ լինել ուսանողների համար։…
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ինԱ դասարանում «Ա» տառի ուսուցման բաց դաս էր: Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և այդ եզրույթները սահուն ձևով օգտագործել խոսքում: Հմուտ դասվար Վարսիկ Կարապետյանը խմբերի բաժանեց աշակերտներին: Խմբերն անվանեցին արև, արագիլ, արծիվ: Կարողացան ներկայացնել դերային խաղ: Խմբերին …
2018 թվականի նոյեմբերի 21-ից 25-ը Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացվեց 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադան ինֆորմատիկա առարկայից, որին մասնակցեցին Հայաստանի պատանիների (2 աշակերտ) և մեծահասակների (3 աշակերտ) թիմերը: Օլիմպիադային մասնակցեցին 8 պետությունների 46 թիմերի 172 աշակերտներ։
Հայաստանի պատանեկան թիմի անդամներ Ալեքսանդր Աբելյանը (ՔՎԱՆՏ վարժարան,10-րդ դասարան) և էմիլ Կոստանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան) հաջող…
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների…
Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և…
Դաստիարակության տեխնոլոգիաների համակարգում իր ուրույն տեղն ունի թատրոնը՝ նամանավանդ դպրոցականի համար, որովհետև այն պահանջում է լռություն, ուշադրություն, ճիշտ արձագանք և այլն: Իսկ, եթե հաշվի առնենք, որ դաստիարակության բովանդակությունը պատմականորեն ձևավորված է ժամանակի խնդիրներով ու հասարակարգի շահերով, Կապանի Ալ. Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոնի Ս. Խալաթյանի «Սերը պահարան չի հարցնում» բեմադրությունը կարող…
Նոյեմբերի 23-ին «Երեխաների նկատմամբ բռնությամբ կանխարգելմանն ուղղված գործողությունների պլանի» շրջանակում, Կապանի N5 հիմնական դպրոցի համադպրոցական ծնողական ժողովը վարեցին ՀՀ Ոստիկանության կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զառա Վարդանյանը և նույն բաժնի ավագ օպեր լիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Առաքելյանը:
Արհեստավարժները լսարանին իրազեկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման,…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքում նկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ