ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը

Նոյեմբերի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում նոյեմբերի 12-ին մեկնարկեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը: Նախակրթարանի սաներին, 1-4-րդ դասարանների աշակերտներին տոնականորեն ձևավորված ճաշարանում տրամադրվեց տաք սնունդ:

Դպրոցական սննդի ծրագիրը այն նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր կանոններ:

Առանց ուսուցչի և տնօրենի ակտիվ միջամտության` կրթական ծրագրերն իրագործելի չեն. Արայիկ Հարությունյան

Նոյեմբերի 13, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ»,  «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում նա նշել է, որ այս տարի մրցանակների հանձնումը, որն ավանդաբար տեղի էր ունենում…

Հեքիաթը մանկությունը հարստացնող հրաշքներից մեկն է

Նոյեմբերի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում կայացավ «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփմանը նվիրված օրինակելի դաս մայրենիից /Դասվար Մերի Մովսիսյան/:
Դասի նպատակները.
ա/ Ժողովրդական բանահյուսության նմուշների՝ հեքիաթի, հանելուկի, ասացվածքի, շուտասելուկի, սուտասելուկի, դարձվածքի, խնդուկի,օրորոցայինի. խաղիկի, հաշվելուկի մասին գիտելիքների խորացում
բ/ Ամրապնդել հարցերի միջոցով առարկա, գործողություն ցույց տվող բառերը տարբերելու,…

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների նախաձեռնության հետքերով

Նոյեմբերի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչները, ծնողները և աշակերտները ողջունում են Կրթության և գիտության, ինչպես նաև Մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնությունը, որը նպաստում է աշակերտ-մարդու հայացքն ուղղել դեպի արվեստը, մշակույթը, վերականգնել մեր բարի ավանդույթները :

Նոյեմբերի 12-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XII-1 և XII-5 դասարանների աշակերտները այցելեցին Փարաջանովի թանգարան…

Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք. ցուցադրություն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում

Նոյեմբերի 12, 2018
Պաշտոնական

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ:  Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը,…

Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթների հաղթողների պարգևատրում

Նոյեմբերի 12, 2018
Պաշտոնական

«Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթները, համաձայն գործող կարգի,  կազմակերպվում են երեք փուլով:

Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ`  Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ…

Պեկինի օլիմպիադայից հայ դպրոցականների թիմը վերադարձել է մեդալներով

Նոյեմբերի 12, 2018
Պաշտոնական

2018 թվականի նոյեմբերի 3-11-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 39 պետության  207 աշակերտ։ Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի 5 հոգանոց թիմը՝  Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետա Գյուրզադյանի և օլիմպիական խմբի մարզիչ Վարդգես Մամբրեյանի ղեկավարությամբ։ 

Մեր օլիմպիականները  վերադարձել է երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալով ու…

Բաց դաս․ Հովհ․ Թումանյանի թագավորությունում

Նոյեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել, 
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:

Վ․ Տերյան

  Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Նոր Կյանքի միջն․դպրոցի 11-րդ դասարանը  թումանյանական թագավորության  անզուգական հմայքն ու շունչը փոխանցեց ներկա ուսուցիչներին, հյուրերին՝ պարգևելով հիացմունքի, լավատեսության անկրկնելի զգացողություն։

 Քայլ առա քայլ ամբողջացավ Թումանյանի…

Խաղ-մրցույթ` «Մեդիայի պատմությունը քարի դարի ժայռաբեկորներից մինչև մեր օրերը»

Նոյեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 5-9-ը  ՀՀ ԿԳ նախարարության կողմից հայտարարված էր Մեդիագրագիտության կրթական շաբաթ: Այդ շրջանակներում մեր դպրոցի փոխտնօրեն Ս.Եգանյանը և կազմակերպիչ Ա.Չիլինգարյանը կազմակերպեցին խաղ-մրցույթ :

Մասնակցեցին  դպրոցի XII -1, XII -3 և XII -4 դասարանների աշակերտները:

Պարզվեց, որ մեր աշակեերտները մեդիայի ասպարեզում բավականին տեղեկացված էն, քանի որ մրցույթում բոլորն էլ վաստակեցին հավասար…

Ամփոփիչ դաս X-7 դաս.

Նոյեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Միջոցառում` «Կենսաքիմիա» հոսքում:  Դասի թեման էր «Բջջի օրգանական նյութերը`սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և նուկլեինաթթուներ»: Կատարվեցին փորձեր օրգանական նյութերի հայտնաբերման վերաբերյալ: Փորձերը կատարվեցին աշակերտների անմիջական մասնակցությամբ: Դասը ուսանելի էր, հետաքրքիր և նպատակային: 

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց
Ուսուցիչ`Գ.Հակոբյան, լաբորանտ` Ա.Ափունց 

 

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…