Հոկտեմբերի 29֊ին Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի VIբ դասարանը դասղեկ Մարգարիտա Բարսեղյանի առաջնորդությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում և քաղաքային պանթեոնում կազմակերպել էր «Կոմիտաս 149» խորագրով բաց դաս, որին ներկա էին ծնողներ և հյուրեր։ Աշակերտները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ էին պատրաստվել մեծ երգահան, վարդապետ, ուսուցիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր…
Այսօր տոն է, ուսուցչի ձեռքբերումներն ու վաստակը ըստ արժանվույն գնահատելու օր…
Շնորհավորում ենք Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի ուսուցիչների, «Ուսուցիչ» պատվավոր անունը կրող բոլոր մանկավարժների տոնը` հանձին մեր դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի:
Թող ձեր հոգեբան - մանկավարժի լավագույն օրինակը կրթի սերունդներ, ապրե´ք երկար և ձեր նվիրական սիրով դաստիարակեք…
Նոյեմբերի 1֊ին Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի 4ա դասարանը դասվար՝ Ք. Ադամյանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան՝ հին ձեռագրերի ինստիտուտ։ Նրանք ծանոթացան հայկական ձեռագրերին, տեսան «Որդան կարմիր» միջատը,որից ստանում են որակյալ ներկը։ Երեխաները ուսումնասիրել էին հայ պատմիչների կյանքն ու գործունեությունը։ Տեսան «Մշո ճառընտիր» գիրքը և իմացան ,թե ինչպես է փրկվել այն ցեղասպանության…
1999 թվականից սկսած`աշխարհը սեպտեմբերի 29-ին տոնում է Սրտի համաշխարհային օրը: Դպրոցի X-7 դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում`«Մեր սիրտը մեր ձեռքերում է» խորագրով: Դասի նպատակն է մարդկանց իրազեկել սրտի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների առաջացման և կանխարգելման միջոցների մասին:
Ուսուցիչ Գ.Հակոբյանին և «Կենսաքիմիա» ենթահոսքի աշակերտներին հաջողվեց դասը ծառայեցնել իր նպատակին:
Երևանի Մ.Գալշոյանի անվան…
Սեպտեմբերի 29-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-րդ դասարանների ֆիզմաթ. և քիմիակենսաբ. ենթահոսքերի աշակերտները ուսուցիչներ Ս.Շառոյանի և Ա.Պետրոսյանի հետ ներկա եղան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները մասնակցեցին Ա.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող փորձերին:
Հանդիպումը ուսանելի էր և հետաքրքրաշարժ:
Նոյեմբերի 8-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց «Ամենից լավ տունը» խորագրով համադպրոցական միջոցառում: Այն նվիրված էր մարդկանց, ովքեր հեռանում են հայրենիքից՝ կարոտը սրտում: Աշակերտները ներկայացրին Հայաստանի, Հունաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մշակույթները: Ուշագրավ փաստեր ներկայացրին այդ երկրների մասին, պարեցին ազգային պարեր: Օտար ափերում փնտրեցին ամենից լավ տունը և գտան սեփական հայրենիքում: Հանդիսատեսը…
Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ հեքիաթային աշխարհ է: Բնությունն իր հրաշք վրձնով դաշտ ու անտառ, այգի ու սար ներկել է ոսկի, դեղին, վառ ծիրանի գույներով: Դասասենյակի մի անկյունը նման էր աշնան այգու մի կտորի: Քամուց տերևները պարում էին վերջին պարը: Առատ միրգն ու բանջարեղենը ամբողջացնում էին աշնան ներկապնակը:
…Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Սիրարփի Գոռի Աբրահամյանը մասնակցել է «Ամառային ընթերցանություն 2018» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, և հանրապետության 16 դպրոցների ցանկում Սիրարփին լավագույն ընթերցողներից մեկն է ճանաչվել: Այդ կապակցությամբ «Զանգակ» հրատարակչությունը դպրոցի գրադարանին տրամադրեց տնակ-գրադարան, որպեսզի դպրոցի մյուս երեխաները նույնպես ընթերցեն գեղարվեստական հարուստ…
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ֆակուլտետի տարբեր տարիներ շրջանավարտներ, հյուրեր: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելով, որ…
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկին: Ողջունելով հյուրին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել տիկին Ֆոկին` այն աջակցության համար, որ ցուցաբերում է Գերմանիան նախնական/արհեստագործական/ և միջին…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ