ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տրվել է բուհերի օնլայն մեդիա վարկանիշավորման ծրագրի մեկնարկը

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն այսօր ներկայացրել են «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:

Արայիկ Հարությունյանը նշել է,…

Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական

2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին,  որպես ուսումնական…

Մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը

Նոյեմբերի 7, 2018
Պաշտոնական

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվության օրերը, որին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ,  դասախոսներ և ուսանողների, երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային խոսնակներ՝ Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալությունից և Բելառուսի պետական համալսարանից:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը…

«Մեդիա-գրագիտության շաբաթ»

Նոյեմբերի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

«Ձայնի և պատկերի լեզուն չիմանալը նույնն է, թե առանց գրել-կարդալ սովորելու՝ դպրոցն ավարտել» : /Ջորջ Լուկաս/

06.11.2018թ «Մեդիա-գրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դաս, որը վարեցին պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը: 
Թեմաներ՝ Մեդիայի դերն ունշանակությունը
Ինչպես վերլուծել տեղեկությունները
Նպատակներ՝ Դպրոցականներին…

Մասնագիտական կողմնորոշում

Նոյեմբերի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով 2 դասընթաց: /Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
Թեմաներ Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը խմբի աչքերով 
Նախընտրելի մասնագիտության նկարագրիչ
Նպատակները 
ա/Խաղ-մեթոդիկաներով անձի անհատական հոգաբանական առանձնահատկությունների բացահայտումն է և ինքնաներկայացման կարողությունների ձևավորումը:
բ/Նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հոկտեմբեր ամսին

Նոյեմբերի 6, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցմանինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի հոկտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 980,316  էջի դիտում և շուրջ 84,974 այցելու:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում…

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը

Նոյեմբերի 6, 2018
Պաշտոնական

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:

Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ

 «Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն»

Նոյեմբերի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

     2018թ-ի հոկտեմբերի 18-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում մինչև 14 տարեկան 12 դպրոցականների միջև անցկացվել է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի առաջին (ներդպրոցական) փուլը: Օրվա մեկնարկը սկսվեց շախմատի ուսուցչուհի Նառա Աբաղյանի շնորհավորական ուղերձով.  «Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն: Այս ձևաչափով իրենց հմտությունները…

ԱԽ-Ի նախագահի ընտրությունները Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

        Սովորողների ինքնավարության գործադիր մարմինը աշակերտական խորհուրդն է: Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի),  գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված ՀՀ հանրակրթական հաստատության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:
Հոկտեմբերի 24-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում արտասովոր եռուզեռ էր: Աշակերտները…

Կազմակերպվել է ռազմամարզական փորձարարական ճամբար

Նոյեմբերի 5, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատականող «Արատես» ճամբարային բնակավայրում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված ռազմամարզական փորձարարական ճամբարի» ծրագրով նախատեսված ճամբար: Ճամբարին մասնակցել են ՀՀ ԿԳՆ Նուբարաշենի Ա. Մանուկյանի անվան…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…