Մոսկվայի Հայորդյաց տունն աշխատում է 3 հերթով, որպեսզի 1500 հայ աշակերտներ ու նույնիսկ օտարազգիներ հայերեն գրել-կարդալ սովորեն, ծանոթանան հայ գրականությանն ու արվեստին: Ռուսաստանում գործող ոչ պետական ամենամեծ հայկական կրթօջախն արդեն սաներին տեղավորելու խնդիր ունի։
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցի IXԱ դասարանի աշակերտները /ուսուցչուհի՝ Սալվինազ Սիմոնյան/ ակտիվ մասնակցություն ունեցան «Բարբառների երկխոսություն» և Էպոսասացության մրցույթ-փառատոններին:
IXԱ դասարանի աշակերտ Գևորգ Բարսեղյանը 2018թ-ի հուլիսի 11-ին Գավառի արվեստի դպրոցում մասնակցեց «Բարբառների երկխոսություն» մարզային 8-րդ մրցույթ-փառատոնին, բարբառով պատմեց Հովհ.Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը, արժանանացավ հավաստագրի և հուշանվերի, իսկ IIԱ դասարանի…
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
…
Սերը երբեմն առաջանում է երևույթը հստակ ճանաչելուց. հայրենասիրությունը՝ առավել ևս:Այդ իսկ պատճառով մեր դպրոցական առօրյայում շարունակական են նպատակային էքսկուրսիաները՝ որպես հայրենյաց բազմածալ հարստությունների բացահայտմանը, սաների մեջ ազգային ճանաչողությանը նպաստող միջոց:Նոր ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց հերթական ճանաչողական էքսկուրսիայով,որը կազմակերպվեց 10-րդ դասարանի սաների մասնակցությամբ, ծնողական խորհրդի կազմակերպմամբ, դասղեկի և պատմության ուսուցչի…
Հայ ժողովրդի կյանքում եղել են կարևորագույն պարգևներ՝ իբրև անսասան կամքի և խրոխտ ոգու դրսևորում:Նմանատիպ պարգևներից է մեր անկախությունը,որը ձեռք բերեցինք 70-ամյա թմբիրից հետո, երբ 1991թ. սեպտեմբերի 21-ին 2 միլիոն 43 հազար մարդ <<Այո>> ասաց անկախությանը. հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Տոնի հիշատակումը դպրոցում կազմակերպվեց սեպտեմբերի 20-ին. ավագ դպրոցի սաները ձևավորել…
Սեպտեմբերի 21-ին Ուրասարի հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարելիցին նվիրված աղբյուր-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն: Հանդիսությանը ներկա էին Ստեփանավանի քաղաքապետարանի պաշտոնական անձինք, քահանա Տեր Մամբրեն, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան տնօրեն Մարիամ Շոլինյանը, տեր Մամբրեն , ուսուցիչներ Սամվել Մանուկյանը, Վանիկ Եպիսկոպոսյանը: Հնչեց ՀՀ օրհներգը,…
20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով, ըստ էության, Հայաստանն ունի երկու անկախության տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (Հանրապետության օր):
Սեպտեմբերի 20-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ <<բ>> դասարանի հայոց լեզվի ուսուցչուհի Ծովինար Ղազարյանը, դասղեկ Արաքսյա Քարամյանի համագործակցությամբ, կազմակերպեց միջոցառում՝ նվիրված…
Ծնող-դպրոց-համայնք կապի ջերմացման շրջանակում Կապանի N5 հիմնական դպրոցի 3-7-րդ դասարանների ծնողների շրջանում սեպտեմբերի 19-ին կազմակերպվեց դաս-սեմինար Սթրեսը մեր օրերում թեմայով:
Ծնողները, հոգեբան, մանկավարժի օգնական Արինե Սարգսյանի հմտության շնորհիվ իրազեկվեցին և կարևորեցին սթրեսի ճանաչողական դրսևորումները և մշակեցին այնպիսի ռազմավարություն, որը կարելի է կիրառել սթրեսի նվազեցման համար:
…
2018թ․ սեպտեմբերի 20-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ Դ․Հակոբյան ՀՀ Անկախությանը նվիրված բաց դաս անցկացվեց «Ես ազատ երկրի ազատ քաղաքացին եմ» խորագրով: Դասը սկսվեց ՀՀ օրներգով: Երեխաները ներկայացրին «ազատություն» հասկացության էությունը, մարդու հիմնարար ազատությունները, կարողացան փոխադարձ կապ ստեղծել «ազատ երկիր» և «ազատ քաղաքացի» հասկացությունների…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ