ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Հուլիսի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի՝ 2025 թվականին կայանալիք եզրափակիչ փուլը:

Հայաստանի հայտի քննարկման նպատակով Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել՝ «ICPC համաշխարհային…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Հուլիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։

ՀՄԿ…

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հուլիսի 17, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով…

«Պոլիտեխնիկի շրջանավարտները նորարարության և առաջընթացի դեսպաններ են». Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել դիպլոմների հանձնմանը

Հուլիսի 17, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Փոխնախարարը հանդիսանում է նաև տվյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին և ողջույնի խոսք հղել. «Դուք ընտրել եք մի ճանապարհ, որը պահանջում է բարձր ինտելեկտ, խնդիրներ լուծելու ճկուն մոտեցումներ և ստեղծագործական…

Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ «Տարվա իմիջային փիառ» անվանակարգի հաղթող

Հուլիսի 17, 2024
Սպորտային լուրեր

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023 թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցանակը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը:

Նախարարի տեղակալը…

Սահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

Հուլիսի 16, 2024
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024 թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի…

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հուլիսի 16, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:

Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ…

Հրապարակվել է 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Հուլիսի 16, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը:

Ուսումնական պլանի պե­տական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամա­քանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ…

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին

Հուլիսի 16, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ…

Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում

Հուլիսի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը,…