Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի…
2000-ականների սկզբին, երբ Հայաստանում ՏՏ ոլորտը համարվեց գերակա ոլորտ, Կառավարությունը խոստացավ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել դեպի այդ ոլորտի զարգացմանը։ Բոլորը սրտատրոփ սպասում էին, որ IT ոլորտի զարգացման հետ կզարգանա նաև Հայաստանի տնտեսությունը և այս ոլորտի կդառնա տնտեսության զարգացման խթանիչ ու կարևոր ուժը:
2000-ականների սկզբից մինչ այսօր ոլորտը Կառավարության ծրագրերում համարվում է…
Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի ուսուցիչները իրենց աշխատանքը շարունակում են նաև ամռանը: Ք. Հայրապետյանը և Ֆ. Բաղդասարյանը իրենց մանկավարժական հմտությունները, գիտելիքների պաշարը հարստացնում են Dasaran կրթական կենտրոնում:
Զգացմունքների և իմպուլսների վերահսկում, տեղին արձագանք ընտրելու կարողություն, երեխայի հետ փոխհարաբերություններ կառուցելու ամենատարբեր մեթոդներ… ահա այս և զանազան այլ հարցերի պատասխաններով լի մի կայարան ուղղորդեց Գնացք 12-ն իր նոր ուղևորներին:
Փորձելով հասկանալ իրենց անձի և մասնագիտության ներդաշնակության սահմանը՝ մեր մանկավարժները մասնագիտական ուղղորդմամբ քննարկեցին իրենց աշխատանքում օգնող կամ խանգարող գծերը, վերաբերմունքը, ուսուցիչ-աշակերտ
փոխգործակցության օղակում իրենց ստանձնած դերը:
Դե իսկ արդյունքում՝ ոչ միայն բարձր տրամադրություն, այլև նոր ու արդյունավետ գիտելիքներ՝ գալիք ուսումնական տարվան ընդառաջ:
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով: «Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան) Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ:
Օլիմպիադային…
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները կարող են դառնալ Հայաստանի կրթական համակարգի նոր բրենդը: Ներկայումս «Արմաթ» լաբորատորիաների խմբակներ են ներդրված Հայաստանի շուրջ 225 դպրոցում, որտեղ ինժեներական կրթություն են ստանում ավելի քան 5000 աշակերտ: Ծրագիրն ունի ընդլայնման հեռանկար և պահանջ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության…
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշում է, թե ինչպես էին փոքր տարիքում հարազատներն իրեն «պրոֆեսոր» կոչում ու կանխատեսում, որ նա պաշտոնյա է դառնալու: Մինչեւ նախարար դառնալը նա երկար ճանապարհ է անցել՝ դպրոցական տարիքում առեւտրով զբաղվելուց, ուսանողական տարիներին բանվորություն անելուց մինչեւ ընդդիմադիր գործունեություն:
Թավշյա հեղափոխության օրերին Արայիկ Հարությունյանը մեկն էր…
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե,…
«Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս տարի անցկացվեց Լիսաբոնում՝ հուլիսի 21-ից 29-ը: Հայաստանի երեք ներկայացուցիչ ունեցող թիմը գրանցեց լավ արդյունք.
Գևորգյան Դավիթ - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (12-րդ դասարան), - արծաթե մեդալ,
Զոհրաբյան Դավիթ - Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց (11-րդ դասարան) - բրոնզե մեդալ,
Գրիգորյան Քրիստինե -…
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված միջոցառում, որի մասնակիցներին ողջունել և հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և՛ հայրենիքում,…
Հուլիսի 25-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ