ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների արդյունքներն ազդարարվեցին

Հուլիսի 2, 2018
Սփյուռքի լրատու

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված 2018թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում Կրթության և գիտության,  Սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթների ամփոփման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, մրցույթներին մասնակցել են Հայաստանի, Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների…

«Ընտանիք» կենտրոն.  մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում

Հուլիսի 2, 2018
Մշակութային լուրեր

Հունիսի 22-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում:

Միջոցառումը սկսվեց հարսանքավորների պատրաստության արարողակարգով, այնուհետև սաները բեմականացրին հին ավանդական հարսանիք՝ բոլոր ավանդույթներով ու կոլորիտով: 

Միջոցառման ընթացքում սաները ներկայացան հին ավանդական ժամանակաշրջանին բնորոշ սանրվածքներով, տարազներով և ծիսական համապատասխան պարագաներով, երգ ու…

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը

Հուլիսի 2, 2018
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ:

Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում.  «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է…

Քննարկվել են կրթության և գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 29, 2018
Պաշտոնական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության և գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կայուն զարգացման նպատակները և երեխաները

Հունիսի 28, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրները հաղթահարելու նպատակով,  Դեռևս 2015 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել են Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ): Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, սովի , աղքատության և անհավասարությունների կրճատման, որակյալ կրթության ապահովման և մաքուր միջավայրի պահպանության  ու այլ խնդիրներ պարունակող ոլորտների բարելավմանն ուղղված այս համաշխարհային նպատակներն ընդունել է նաև մեր…

Բակային ճամբարներ Տավուշի մարզի համայնքներում

Հունիսի 28, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներում գործող  ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ամառային արձակուրդներին յուրօրինակ նախաձեռնություննրով հանդես եկան՝ կազմակերպելով բակային ճամբարներ երեխաների համար:  Ակումբները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ  ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնում են երեխաների քաղաքացիական, առաջնորդման ու այլ կարևոր կարողությունները, տարվա ընթացքում իրականացնում են համայնքային ծրագրեր՝ ելնելով…

Ուրախ էքսկուրսիա

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի 6գ դասարանի դասղեկ Ա.Հայրապետյանը էքսկուրսիա կազմակերպեց  ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասի-րական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով դեպի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի: Աշակերտները ծանոթացան ուշ միջնադարի լավագույն կառույցներից մեկին, հիացան եկեղեցու ճարտարապետական, գեղագիտական  բարձր հատկանիշներով, գեղեցիկ պուրակով: Տեսան վանքում պահվող սրբությունները՝ Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները:

Էքսկուրսիայի ուրախ և անմոռանալի պահերը շարունակեցին «Արծվի թևեր» հանգստյան և վայելքի գոտում:

Աբովյանի Ա.Վանոյանի անվ. դպրոցի միջոցառումը՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցին

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի առաջին տասնօրյակում մեր դպրոցում կազմակերպվեց հրաձգության մրցույթ, որին մասնակցում էին բոլոր դասարանների հավաքականները: Աշխատանքները ղեկավարում էր դպրոցի զինղեկ Է. Կարապետյանը: Միջոցառումը հերթական անգամ ապացուցեց, որ հայ բազկի ուժը, որի  անկշիռ ապացույցը հայոց հաղթական գոյամարտերն են, հարատև է և մարմնավորում ստանում է դեռ մանկուց, դպրոցահասակ տարիքից: Ակտիվ ու խանդավառ մասնակցության…

Աբովյանի Ա.Վանոյանի անվ. դպրոցի սաները՝ հատուկ մրցանակակիրներ

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Կրթական գործընթացին հատուկ տեմպ և որակ են տալիս գիտելիքների ստուգմանն ու ամրապնդմանն ուղղված՝ «Մեղու», «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթները, որոնցում մեր դպրոցի սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում՝ արժանանալով հերթական հատուկ մրցանակների, իսկ դպրոցին արժանացնելով հերթական շնորհակալագրերի:

Հայոց լեզվի գիտելիքների ոլորտում  /«Մեղու 2017»/ հատուկ մրցանակի արժանացավ 11-րդ դասարանի սան /հումանիտար հոսք/…

«Ընտանիք» կենտրոն. «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում

Հունիսի 28, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 20-ին  կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ցուցասրահում  տեղի ունեցավ «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի խեցեգործության և պարի խմբակների սաները: Միջոցառման նպատակն էր առաջացնել հետաքրքրություն և սեր կավագործության նկատմամբ, ծանոթացնել դրա  բուժական առանձնահատկություններին ու նշանակությանը:

Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, խեցեգործ վարպետներ…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդումը տարրական դպրոցում/ Դասի սկիզբ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…