ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Սարդարապատից Արցախ». շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ

Հունիսի 27, 2018
Պաշտոնական

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր «Սարդարապատից Արցախ» խորագրով շարադրությունների և նկարչական աշխատանքների համահայկական մրցույթ: Մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն և 200 նկար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցներից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովներն ամփոփել էին…

Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

Հունիսի 27, 2018
Պաշտոնական

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել է,…

Ամփոփվել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում…

Պետք է սահմանվի սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ Պաշտպանը հարցը քննարկել է ԿԳ նախարարի հետ

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

Մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև,…

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԿԳ նախարարը կարևորել է կրթության համակարգում  հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության կողմից գերակա ճանաչված կրթության ոլորտում ճապոնիայի հետ փոխգործակցության շրջանակում ծրագրերի և կուտակված փորձի…

Գերմանացի թարգամանիչը հրատարակության է պատրաստում Նարեկացու «Մատյան ողբերգությանը»

Հունիսի 25, 2018
Մշակութային լուրեր

Անկախության առաջին իսկ տարիներից աստիճանաբար սկսեցին աշխուժանալ հայ-գերմանական գրական կապերը, որոնց շնորհիվ այս ժամանակահատվածում թարգմանաբար բազմաթիվ գրքեր ու անթոլոգիաներ հրատարակվեցին թե Հայաստանում, թե Գերմանիայում:

2012 թվականին հրատարակվեց ժամանակակից գերմանացի բանաստեղծների ժողովածուն հայերեն և ժամանակակից հայ բանաստեղծների ժողովածուն գերմաներեն: Գերմանիայում այս տարիների ընթացքում հայ թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականությունը թարգմանաբար ներկայացրել…

62 900 սովորող մասնակցել է ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրին

Հունիսի 25, 2018
Պաշտոնական

Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ մարզերի և Երևանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ: Վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվել էր՝ վերոնշյալ ծրագրի արդյունքները ամփոփելու…

Մեկնարկել է ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթը

Հունիսի 25, 2018
Պաշտոնական

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ: 

Տարեվերջյան էքսկուրսիա

Հունիսի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 18-ին  Աբովյան քաղաքի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի3-րդ «բ» դասարանի դասղեկ Ա. Սաղոյանը տարեվերջյան էքսկուրսիա կազմակերպեց դեպի Հայաստան աշխարհի գեղատեսիլ ու գողտրիկ վայրեր՝ Գառնու հեթանոսական տաճար և ժայռի կրծքում ծվարած Գեղարդի վանք։

Աշակերտները նախապես ծանոթացել էին պատմական նշանակություն ունեցող վայրերին, տարվա ընթացքում իրենք են տեղեկություններ հավաքել մեր երկրի գեղատեսիլ վայրերի…

Շարունակվում է դուալ կրթական համակարգի պիլոտավորումը ՀՀ քոլեջներում

Հունիսի 20, 2018
Պաշտոնական

Երևանի պետական հումանիտար քոլեջի և «Փարիզ Հոթել», «Իմպերիալ Պալաս», «Լարկո Գրուպ», «Էքսպոմեդիա», «Կրիստալ Ռեզորթ Աղվերան» ՍՊ ընկերությունների միջև այսօր կնքվել են երկկողմանի փոխըմբռնման հուշագրեր՝ դուալ ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ: Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդումը տարրական դպրոցում/ Դասի սկիզբ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…