ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հանրակրթության հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը. Արայիկ Հարությունյան

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը:…

Երաշխավորվել է վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/   ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության  կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության…

Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Վերոնշյալ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա…

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Հունիսի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանը ու շեշտել  վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը:

Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք…

Ավետիսյան դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Թաներ Աքչամը

Հունիսի 18, 2018
Պաշտոնական

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող Ավետիսյան դպրոցը շրջանավարտների երկրորդ սերունդն է ճանապարհել դեպի մեծ կյանք: Դպրոցի ավարտական միջոցառմանն այս տարի ներկա են գտնվել ու շրջանավարտներին բարի երթ մաղթել  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:  Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են նաև դպրոցի բարերարներ Էդվար և…

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի նվագախմբի ելույթը

Հունիսի 18, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շիրակի կայազորի նվագախումբը «Ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը կրթամշակութային հաստատություններում» ծրագրի շրջանակում համերգային ծրագրով հանդես եկավ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում:

Միջոցառմանը ներկա էին ուսումնարանի ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներ, ինչպես նաև ծառայությունն ավարտած ուսանողներ, մանկավարժներ, ուսանողներ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի սաներ:

Նվագախումբը ներկայացավ հայ…

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Հունիսի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․ Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում հաճախ են կազմակերպվում էքսկուրսիաներ ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով: 

Հունիսի 16-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ Գ․Վարդանյանը էքսկուրսիա կազմակերպեց Ծաղկաձոր` հայ միջնադարյան նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը՝ Կեչառիսի վանական համալիր և Օրբելի եղբայրների տուն–թանգարան: 

Երեխաներին հիացրեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ներքին հարդարանքը,  ցուցանմուշների հետաքրքիր մատուցումը: 

Անմասն չմնացին նաև մեր երեխաները. նրանք հանդես եկան երաժշտական կատարումով, երգեցին և նվագեցին:

Էքսկուրսիա բնության և ճարտարապետության հուշարձան Հաղարծին

Հունիսի 18, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 16-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 6ա դասարանի դասղեկ Ք.Հայրապետյանը  ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով կազմակերպեց էքսկուրսիա դեպի Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանական համալիր:

Աշակերտները հիացան բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակով, զննեցին գավիթը, սեղանատունը, զանգակատունը, գրատունը, աղբյուրները, խաչքարերը և այլ կոթողներ: Հիացան հինավուրց կոթողներով, բնության և ճարտարապետության սքանչելի ներդաշնակությամբ:

Զինված նոր գիտելիքներով և տպավորություններով վերադարձան տուն:

Պարտավոր եմ հանդես գալ ընդհանուր հանրակրթության շահերից. ԿԳ նախարարը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին

Հունիսի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատյան բակալավրիատի դպրոցների համայնքի անդամներին: Նախարարը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը Արարատյան բակալավրիատի վերաբերյալ, լսել վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների մտահոգություններն ու առաջարկները: Նշվել է, որ առաջիկայում նախարարությունը կքննարկի դրանք:

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

Հունիսի 14, 2018
Պաշտոնական

Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր  երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդումը տարրական դպրոցում/ Դասի սկիզբ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…