ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցում է զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, հանրակրթական հաստատությունների սովորողների հետ դաշտային պարապմունքների անցկացմանը:
Ի նշանավորումն Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 15-ից մայիսի 15-ը պլանավորել ու իրականացրել են նախնական զինվորական պատրաստություն առարկայի…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախ ներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու է հանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների կրթության վարչության աշխատանքից ավանդաբար մեծ դժգոհություն է եղել, որն առաջին…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Արայիկ Հարությունյանը բարեկամ երկրի հետ…
Մամուլի հաղորդագրություն
Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) կկայանա «Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփման, ինչպես նաև պատվոգրերի և մրացնակների հանձման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ:
Մրցույթի մշտական աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները: Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի…
Ուսուցիչներին և դասավանդողներին կրթական վեբ գործիքներ և բջջային հավելվածներ տրամադրող Educational Technology and Mobile Learning կայքը ավագ դպրոցի սովորողների համար ներկայացնում է մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն) առարկայի համար նախատեսված 24 հավելվածներ ( iTunes App Store):
2018 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Technovation -ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է` 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի արդյունքում աղջիկները իրենց համայնքում վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և լուծեցին…
Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները:
Այսօր քննություններ են անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
Հունիսի 12-ին տեղի կունենան «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 15-ին` «Ֆիզիկա», հունիսի 19-ին` «Օտար լեզու», հունիսի 22-ին` «Մաթեմատիկա», հունիսի 25-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 27-ին` «Ռուսաց լեզու» առարկաների քնությունները:
Միասնական քննությունների թեստերը և…