ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Դասավանդի՛ր, Հայաստանը» կրթությունը հասանելի է դարձրել Հայաստանի և Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար

Հունիսի 6, 2018
Պաշտոնական

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրն այս տարի ավարտող այն 28 մասնակցին, ովքեր հիմնադրամի կողմից արժանացան Կրթության հավասարության դեսպանների կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Նրանք այն երիտասարդներն են, ովքեր երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի…

Լռություն…. Ուշադրություն, քննություն է…

Հունիսի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր հունիսի երկուսն է: Հանրապետության բոլոր կրթօջախներում բացառիկ օր է, քանզի իրենց կյանքում առաջին անգամ տարրական օղակն ավարտող դպրոցականները լուրջ և պատասխանատու քայլ են կատարում, նրանք պետք է ցույց դնեին մայրենիից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները. Գրագետ գրելու կարողությունները:

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները և՛…

Ընտանիք» կենտրոն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երջանիկ մանկություն» խորագրով միջոցառում

Հունիսի 6, 2018
Լուրեր կազմակերպություններից

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է,
իսկ յուրաքանչյուր հանճար` ինչ-որ չափով երեխա…
Արթուր Շոպենհաուեր

Հունիսի 1-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում օրը վերածվել էր տոնի: «Երջանիկ մանկություն» խորագրով միջոցառումը համախմբել էր կենտրոնի տարբեր խմբակների սաներին, թաղամասի փոքրիկներին ու բնակիչներին:

«Փոքրիկ հաղորդավարները» միջոցառման սկզբում ներկայացրին երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը: Նրանք ողջունեցին ներկաներին՝…

«Ընտանիք» կենտրոն. «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Ա. Շաբոյանին

Հունիսի 6, 2018
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:

Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու…

Կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից դրամաշնորհ չենք վերցնելու. Արայիկ Հարությունյան

Հունիսի 5, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որին մասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը կարևորել է հանդիպումը` ընդգծելով, որ Հայաստանում նոր օր է բացվել, և…

Երեխաները կարևորում են իրենց դերը որոշումների կայացման մակարդակում

Հունիսի 5, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխա մասնակցում են  երեխաների շահերի պաշտպանության  ծրագրի, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:  Ծրագրի շրջանակում  նրանց մասնակցել են մարդու իրավունքների, շահերի պաշտպանության  և կարիքների բացահայտման ու վերլուծության  վերապատրաստման դասընթացների:  Զարգացնելով իրենց կարողությունները մասնակիցները նաև վերհանեցին իրենց համայնքներում առկա որոշ…

ԻՄՓԱՔԹ ակումբի բարեգործական ծրագիրը Նոյեմբերյանում

Հունիսի 5, 2018
Լուրեր կազմակերպություններից

Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել Նոյեմբերյան համայնքում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ակումբը:  Ակումբը, որի անդամ են Դովեղ և Նոյեմբերյան համայնքների մոտ 17 երեխա, ամեն տարի  իրականացնում է երկու համայնքային ծրագիր, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին երեխաներին գործնականում կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները: Իսկ տարվա ընթացքում այդ…

«Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը կրող միջոցառում

Հունիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին «ա» դասարանի «Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը կրող միջոցառումը։ Փոքրիկների շուրթերից հնչեցին երախտիքի խոսքեր՝ ուղղված իրենց սիրելի առաջին դասագրքին, որով սերտել են մեսրոպյան այբուբենը։ Միջոցառման ավարտին իրենց շնորհավորական և շնորհակալական խոսքը ուղղեցին փոքրիկներին տնօրեն՝ Է. Մուրադյանը, դասվար՝ Կ. Սարգսյանը և ծնողները։

Օրը հիշարժան դարձնելու…

Հաղթանակած մայիս

Հունիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 22-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում պատմության ուսուցչուհի Արմինե Մկրտչյանի կողմից կազմակերպվեց մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մրցույթ վիկտորինա: Մրցույթին մասնակցում էին դպրոցի երեք 7-րդ դասարանների սովորողները: Թիմերը կրում էին «Բաշ Ապարան», «Սարդարապատ», «Ղարաքիլիսա» անունները:

Մրցույթ վիկտորինան ուղեկցվեց տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ: Էկրանին գրված 1-15 թվերի ներքո ընդգրկված…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Հունիսի 4, 2018
ՏՀՏ նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի մայիս ամսին ունեցել են ավելի քան 808,295 էջի դիտում և շուրջ 55,851 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 7.69 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև…