ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կազմակերպվել է «Մայիսյան Զարթոնք» խորագրով միջոցառումը

Հունիսի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի 5ա դասարանը դասղեկ՝ Մ. Ստեփանյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էր «Մայիսյան Զարթոնք» խորագրով միջոցառումը։

Արևի տեսքով մեր եռագույն դրոշը անմիջապես գրավում է դահլիճ մտնողի ուշադրությունը։ Բազմագույն թիթեռնիկների թեթև ճախրանքով եռագույնը կարծես շողում է երկնքի արևաշող ու արևաբույր անհունում և վառվող ջահի նման՝ տոգորված մայիսյան շնչով, ուղեկցում հայ ժողովրդին…

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան. Միասնությունն է հայի հաղ թական ուժը

Հունիսի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 26-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելեցին Սառնաղբյուր համայնք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Սոգյութլիի  հերոսամարտի  պատմությանը,  ուսումնասիրել գոյամարտի մանրամասները, տեղանքը, լսել հերոսամարտի մասնակիցների ժառանգների հաղորդած տեղեկությունները, արժևորել հերոսամարտի պատմական դասերը՝ հետագա հաղթանակների կերտման գործում։

Օրը տոնական էր։ Ուսանողներն…

Ճանաչողական այց Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան

Հունիսի 4, 2018
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիները ճանաչողական այց կատարեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի տարածքում գտնվող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Այն նպատակ ուներ առաջին կուրսի ուսանողների մոտ ամրապնդել  Ք.Ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին գիտելիքները։

 Ուսանողները ծանոթացան դեռևս հնագույն ժամանակներից գյուղում պահպանված վաղ բրոնզի,…

Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների հետ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 4, 2018
Պաշտոնական

«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ»  դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության…

Համադպրոցական սպորտլանդիա

Հունիսի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ. մայիսի 11-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 3 յոթերորդ դասարանները ( ուսուցիչներ Լ. Շեկոյան և Ջ. Եգանյան) անցկացրին համադպրոցական սպորտլանդիա:

Սովորողները, մեծ սեր ունենալով սպորտի նկատմամբ, շատ լավ էին նախապատրաստվել սպորլանդիային: Սկզբում թիմերը ողջունեցին իրար, հնչեցրին թիմերի կարգախոսները, միմյանց ցանկացան արդար և հաջող մրցակցություն:

Բացման արարողությանը…

Բեմում փոքրիկներն էին

Հունիսի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի` Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց 7-րդ «բ» դասարանցիների անակնկալով /դասղեկ Համասփյուռ Խաչատրյան/: Նրանք բեմադրել էին հատված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցապատմական ողբերգությունից:

Հայով լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Խաչատրյանին, որպես բանիմաց ու հայրենասեր ճանաչում էինք, սակայան նրա ռեժիսորական հմտություններն անակնկալ էին բոլորիս…

Համաշխարհային բանկն աջակցում է կրթական բարեփոխումներին

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին  ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա   համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին: «Շատ կարևորում…

ԿԳ նախարարը մասնակցել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին»

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին», որին ներկայացված են Սփյուռքի գաղթօջախների ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Սփյուռքի ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մի շարք առաջնահերթություններ կան, որոնցից են նաև կրթության ոլորտի բերափոխումները. «Մենք գտնում…

Երեխաների պաշտպանության միջազգային օր. ԿԳՆ աշխատակիցների երեխաներն այցելել են իրենց ծնողների աշխատավայր

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն այցելել էին իրենց ծնողների, տատիկների ու պապիկների աշխատավայր։ Երեխաները ծանոթացել են, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց հարազատները, շրջել նախարարի և տեղակալների աշխատասենյակներում։ 

«Այս քայլով մենք փորձում ենք երեխաներին ինտեգրել իրենց ծնողների աշխատանքային գործընթացին, ցույց տալ, թե…

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին (կցվում է), որի 5-րդ՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»  բաժնի 5.4 կետը վերաբերվում է կրթությանն ու գիտությանը.

5.4 Կրթություն և գիտություն

Քաղաքացու՝ իրեն արժանապատիվ և երջանիկ զգալու կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է…