ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց Թբիլիսիի թիվ 103 դպրոց

Հունիսի 1, 2018
Պաշտոնական

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց Թբիլիսիի թիվ 103 հանրակրթական դպրոցի հայկական բաժին։ Դպրոցում նախարարը հանդիպեց Վրաստանի ԿԳ փոխնախարարի և դպրոցի տնօրինության հետ, ներկա գտնվեց հայ աշակերտների՝ Սայաթ-Նովային նվիրված միջոցառմանը:

«Նոր կառավարությունը հավատարիմ է մնում Վրաստանի հետ արդեն եղած համագործակցությանը, մենք պատրաստ ենք դրանք խորացնել՝ բոլոր խնդիրները լուծելու…

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1, 2018
Օրվա խորհուրդ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (կցվում է) վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել…

Այբբենարանի հրաժեշտ Օշականում

Մայիսի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

Ամեն տարի, երբ հազարավոր առաջին դասարանցիներ սերտում են մեսրոպյան այբուբենը, ուսուցիչները գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում` նվիրված այդ տոնին:

Այս տարի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի դասվարները որոշեցին ավելի հետաքրքիր ու տպավորիչ դարձնել այբբենարանի հրաժեշտը:

Դասվար Շ. Իսահակյանը Iբ դասարանցիների հետ մայիսի 27-ին դաս-միջոցառումն անցկացրեց արևոտ ու գեղեցիկ Օշականում:…

Հայտնի են ԴիջիԿոդ մրցույթի հաղթողները

Մայիսի 31, 2018
ՏՀՏ նորություններ

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը, որին մասնակցել են ՀՀ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները:

Այս տարի ԴիջիԿոդ-ին մասնակցելու հայտ է ներկայացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 300 դպրոցական, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 54-ը:

Դպրոցականներն աշխատել են Կրիա (KTurtle) եւ Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch (Աղվես)…

«Ընտանիք» կենտրոն. «100-ամյա հաղթական ղողանջներ»-ը Սառնաղբյուրում

Մայիսի 31, 2018
Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների,…

Վրաստան կատարած այցի արդյունքներ. հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր

Մայիսի 31, 2018
Պաշտոնական

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել  անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս…

«Ընտանիք» կենտրոն. «100-ամյա հաղթական ղողանջներ›» ծրագրի ամփոփում

Մայիսի 31, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։

Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ,

Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային…

Կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի. Արայիկ Հարությունյանը՝ ՄԿՈՒ ոլորտի տնօրեններին

Մայիսի 30, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է…

Տառահանդես Օշականում

Մայիսի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի առաջին «ա» դասարանի աշակերտները (դասղեկ` Հ. Սիմոնյան) մեկնեցին Օշական` հայ ժողովրդի ամենից սուրբ ուխտատեղին` իրենց երախտագիտությունը հայտնելու մեր դպրության նախահորը: Երեխաները հանդես եկան ասմունքով, երգով, խոնարհվեցին մեծն Մաշտոցի շիրիմին և խոստացան միշտ վառ պահել նրա հիշատակը և երբեք չմոռանալ մեսրոպատառ հայոց լեզուն: Երեխաների…

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Մայիսի 30, 2018
ՏՀՏ նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (07.03.2018 - 04.05.2018), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին գրանցված 44 մասնագետներից…