ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Վերջին դաս» միջոցառումը՝ մայիսի 25-ին

Մայիսի 24, 2018
Օրվա խորհուրդ

«Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 25-ին:

2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 31833 շրջանավարտներ, որից՝ 14928-ը աղջիկ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 9900 սովորողներ: 12-րդ դասարանի աշակերտների թվաքանակի շեղումը նախորդ տարիների օրինաչափությունից պայմանավորված է 2006-2007 ուստարում 12-ամյա կրթակարգի անցմամբ (կազմակերպվել…

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին

Մայիսի 24, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության նախարարության հրավերով մեկնել է  Ֆրանսիա` մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:
Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված…

Մայիսյան եռատոն, քառատոն, հնգատոն Ավարայրից մինչև Շուշի

Մայիսի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «Մայիսյան եռատոն, քառատոն, հնգատոն Ավարայրից մինչև Շուշի» խորագրով: /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/

Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվում, հատկապես հաղթանակներ կռել ու, հատկապես ճակատագրական նշանակություն…

Սեռական դաստիարակությունը դպրոցում

Մայիսի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Կարևո՞ր է սեռական և սեռային դաստիարակությունը դպրոցում:

Անթաքույց փաստ է, որ կրթադաստիարակությունը իրականացվում է ընտանիք-դպրոց-հասարակություն օղակների միջոցով, իսկ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության գլխավոր նախապայման է դեռահասության տարիքում, որն անմիջականորեն համընկնում է միջին և ավագ դպրոցական տարիքին: Ահա և, աշակերտների առաջարկությամբ, նրանց պահանջով, Կապանի N5 հիմնական դպրոցի 9-րդ «ա» և «բ» դասարանների…

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Մայիսի 23, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության  ոլորտում արդեն ձևավորված  արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական…

«Հայաստանի առաջին Հանրապետություն. 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսում կներկայացվեն մի շարք հետաքրքիր ցուցանմուշներ

Մայիսի 23, 2018
Մշակութային լուրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետություն. 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշներ, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր,…

Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան

Մայիսի 22, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն…

Ամառային դպրոց. Արևի մոտ

Մայիսի 22, 2018
Մշակութային լուրեր

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում է ամառային դպրոց:

Իսահակյանական աշխարհում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների, դեպի հրաշքների աշխարհ հետաքրքիր ճամփորդությունների   միջոցով:

Ամառային դպրոցի ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Ամառային դպրոցն իր աշխատանքը կսկսի հունիսի 10-ից, երկու խմբով՝ 6-8 և 9-12 տարիքային խմբերով:

Մեր երանելիները

Մայիսի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

 Մայիսի 18-ին Կապանի N5 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում հերթական միջոցառման վերջին ակորդներն էին հնչեցվում:

6-9-րդ դասարանների աշակերտների անմիջական ակտիվ մասնակցությամբ վեր հանվեց մեր մեծերի կյանքը, ազգանվեր գործունեությունը: Միջոցառումները, որ անց էին կացրել միջին դպրոցի սաները ուսուցիչների ու դասղեկների օգնությամբ մեծ հնչեղություն ձեռք բերեց դպրոցում և համայնքում: Աշակերտները ճանաչեցին…

«Ես հայ եմ» խորագրով միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում

Մայիսի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Դպրոցում անցկացվեց «Ես հայ եմ» խորագրով գրական-երաժշտական հերթական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Դպրոցը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում՝ խրոխտ երգն ու պարը:

Միջոցառումն սկսվեց դուդուկի գեղեցիկ հնչյուններով, որը կատարեց Սեպուհ Ներսիսյանը /9-րդ դասարան/:

Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը,…