«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ․․․»
Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս:/ Ուսուցիչ Անահիտ Արզումանյան/Ուսուցիչը մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էր ընտրել ներկայացվող բանաստեղծությունները, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հնարավորինս լավ ճանաչեն Շիրազին, զգան նրա ցավն ու մեծությունը և…
Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:
Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական…
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Հայրենասիրական շունչն ու ոգին թևածում էր դասասենյակում: Ձևավորվել էր հայրենասիրական անկյուն՝ «Հայաստանի առաջին հանրապետության -100» և «Ազգային-ազատագրական պայքարի հերոսներ» խոսուն խորագրով: Պատին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են՝ եռագույն դրոշ, զինանշան, օրհներգ, Հայաստանի…
2018 թվականի մայիսի 10-ին Կապանի N 13 հիմնական դպրոցի 8ա դասարանում կայացավ մասնագիտական կողմնորոշման դասընթաց, որի նպատակն էր մասնագետների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության մասին գիտելիքների հաղորդումը։
Սովորողներին ներկայացվեց, թե ինչ է աշխատաշուկան, ով է գործատուն և որտեղ են հանդիպում աշխատողն ու գործատուն։ Խաղ մեթոդիկաների միջոցով մոդելավորվեց մասնագետների առաջարկի և պահանջարկի…
2018թ. ապրիլի 23-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Կ.Հովհաննիսյանը 11-րդԱ դասարանում անցկացրեց ուսուցողական դաս՝ նվիրված հայ մեծ ողբերգակ, դերասան Վ.Փափազյանի ծննդյան 130-ամյակին:
Աշակերտները պատրաստել էին գեղեցիկ վահանակ՝ «Վ.Փափազյան – 130» խորագրով:
Քննարկվեց հեղինակի «Հետադարձ հայացք» գիրքը, կատարել էին նշումներ նրա մանկության, երիտասարդության մասին:
Աշակերտները գեղեցիկ…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական…
08.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում նախապես հայտարարվել էր <<Ինքնակառավարման օր>>: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
Տնօրենի հրամանով տնօրենի, փոխտնօրենների և ուսուցիչների պարտականությունները հանձնարարվել էին 7-րդ , 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին:
Բոլոր դասերը վարում էին աշակերտները, ովքեր էլ մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել յուրաքանչյուր դասի: Ինքնակառավարման օրն ավարտվեց մի գեղեցիկ խորհրդակցությամբ, որին մասնակցում…
ՀՀ կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Հաշվետվությունում մասնավորապես նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու…
06.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում:
Դասընթացավար Ռոզա Թևանյան, Անուշ Մեժլույան
Թեման՝ Ակտիվ ունկնդրում
Ճիշտ հաղորդակցումը ծնողների, ուսուցիչների և երեխաների միջև լավ հարաբերություններ հաստատելու և պահպանելու բանալին: Հաղորդակցում ասելիս շատերս պատկերացնում են հաղորդակցման բանավոր կողմը՝ ասել-խոսելը: Հաղորդակցման մեկ այլ…
Շուշիի ազատագրման օր
Հաղթանակի և խաղաղության տոն
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից: (ՎԻՔԻՊԵԴԻԱ)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ