ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ընտանիք» կենտրոն. «Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով բաց դաս

Մայիսի 7, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։

Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի  հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։

Դասը կառուցված էր խմբային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը…

«Ընտանիք» կենտրոն. «Ապրել խաղաղ»

Մայիսի 7, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը». Գարեգին Նժդեհ

Ապրիլի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տոնական տրամադրություն էր. ազագրական երգ ու պարի խմբակի սաների նախաձեռնությամբ անցկացվեց  «Ապրել խաղաղ» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Միջոցառումը սկսվեց հայ մանուկի ծնունդի բեմականացմամբ, ով դեռ օրորոցից սնվում է ռազմի երգերով…

Դպրոցը կյանքի նոր փուլ է յուրաքանչյուր երեխայի համար

Մայիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

04.05.2018թ. Կապանի N13 ՆՈՒՀ –ի ավագ խմբի սաները /Տնօրեն Անահիտ Ստեփանյան/ ճանաչողական այց կազմակերպեցին Կապանի N13 հիմնական դպրոց: Չորրորդ դասարանի աշակերտները մեթոդ միավորման նախագահ Հասմիկ Մելքոմյանի և դասվարների գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում, որի արդյունքում ստեղծվեց ջերմ մթնոլորտ: Նպատակը՝ Երեխան պետք է պատրաստ լինի դպրոցին՝ նոր միջավայրին, նոր շրջապատին ու նոր…

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակում

Մայիսի 5, 2018
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 26-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:

Ընդլայնելով իր գործունեության շրջանակները՝ Արմավիրի և Շիրակի մարզերի գյուղական համայնքներից, Ջավախքի կրթամշակութային հաստատություններից զատ, այս տարի ծրագրում ընդգրկվեցին նաև Լոռու մարզի համայնքները:

Ծրագրի նպատակն էր դեռահասներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի…

Զերծ մնանք համացանցի վտանգավոր ցանցից

Մայիսի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Երեխաների և երիտասարդների առցանց անվտանգության ապահովումը վերահսկելի է :

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող համացանցային ապահովության Insafe ցանցը նպատակ է հետապնդում օգտվողներին սովորեցնել` ինչպես կիրառել համացանցի դրական ասպեկտները և խուսափել հնարավոր վտանգից:

ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակն ուստարվա ընթացքում արդյունավետ ծրագրեր է իրականացրել սովորողների և երիտասարդների շրջանում` օգտակար տեղեկատվություն և նյութեր…

Հայտնի են 2018թ. միասնական քննությունների օրերը

Մայիսի 5, 2018
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի 04.05.2018թ. հ.25 Ա/Ը հրամանով հաստատվել են 2018թ. միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների.

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» - 05.06.2018թ.

«Ֆիզիկա» - 08.06.2018թ.

«Օտար լեզու» - 12.06.2018թ.

«Մաթեմատիկա» - 15.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» - 19.06.2018թ.

«Ռուսաց լեզու» - 22.06.2018թ.

Քեզնից հետո

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Քեզնից հետո անդառնալի կորստի ցավն է այցելել` կսկիծը վշտի…

Հետո այդ ցավը սպիացել է հպարտությամբ : Հպարտություն, որ փոխանցվում է սերնդե սերունդ:

Ապրիլի 27-ին նա կդառնար 45 տարեկան : Մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված` հայորդի Գագիկ Էլմանի Ալթունյանը Կապանի N 5 հիմնական դպրոցի  (թիվ 27 գիշերօթիկ )շրջանավարտ է :…

Դաս-հանդես

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 27-ին Կապանի N5 հիմնական դպրոցում մեկնարկեց օտար լեզվի այբուբենի տոները: 3-րդ «բ» դասարանի սաները իրենց գիտելիքներն ու կարողությունները ցուցադրեցին անգլերեն լեզվից:

Նրանք մաքուր ու գեղեցիկ անգլերենով  արտասանեցին այբուբենի տառերը և երգեցին՝ երգեր, բեմականացրին «Մոխրոտը» հեքիաթը:  

Անգլերենի ուսուցչուհի՝ Անահիտ Աղագուլյանը  ջանք ու եռանդ չէր խնայել, աշակերտների մեջ սերմանելու  սեր ու…

Աշակերտները կարևորում են «Մարսողական համակարգ» թեման

Մայիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 27-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 8-րդ <<ա>> դասարանում  կենսաբանություն առարկայից անցկացվեց ամփոփիչ դաս <<Մարսողական համակարգ>> թեմայից:

 Սկսնակ ուսուցչուհի Անուշ Արզումանյանը դասի մուտքը կազմակերպեց մտագրոհով և աշակերտները պատասխանեցին մարսողական համակարգի կազմությանը վերաբերող հարցերին: Այնուհետև մանրամասնեցին  ամբողջ մարսողական համակարգը` այն տեղայնացնելով առօրյա գործընթացին և առողջական պրոֆիլակտիկային:

Դասի ընթացքում կատարվեցին փորձեր…

Բաց թողնված դասաժամերը կլրացվեն

Մայիսի 3, 2018
Պաշտոնական

Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»`…